Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շրջանցիկ նոր ճանապարհների կառուցումը մայրաքաղաքում լինելու է շարունակական

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի ընթացքին, որի համաձայն նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաև լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին: Վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է:

Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի երկրորդ փուլով իրականացվող վերոնշյալ ճանապարհահատվածի շինարարության շրջանակներում 8-9 մետր բարձրությամբ լիցքի վրա կկառուցվի շրջանաձև երթևեկությամբ ճանապարհ, որը կկապի Արշակունյաց պողոտան Շիրակ փողոցին։ Լիցքի մեջ կկառուցվեն 2 թունելային ուղեանցեր՝  երկաթուղու և Նորագավիթ 1-ին փողոցի երթևեկությունն ապահովելու համար։ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով կկառուցվի 270 մ երկարությամբ և մոտ 9 մ բարձրությամբ էստակադա։ Նշվել է նաև, որ ճանապարհների հանդիպակաց երթևեկելի գոտիները տարանջատվելու են «նյու ջերսի» տիպի երկաթբետոնե կառուցվածքներով։

Առանձակի կարևորելով մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող շրջանցիկ նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում:

«Վստահ եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման հետ կապված մենք այսօր լուրջ խնդիր ունենք: Ըստ այդմ, վերջին տարիներին մեր կողմից իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերը հենց այդ համատեքստում են: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի  շրջանակում Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող մոտ 5 կմ ճանապարհաշինական այս ծրագիրը ևս այդ համատեքստում է: Դեռ նախորդ տարի այս ծրագրի առաջին փուլով ամբողջովին վերակառուցվեց Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածը, որի շրջանակում լայնացվեց այդ հատվածը, ամբողջությամբ փոխվեցին ենթակառուցվածքները՝ ջրագծեր, կոյուղատարներ, էլեկտրագծեր, նաև եվրոպական չափանիշների համաձայն արդիականացվեց ճանապարհի լուսավորության համակարգը՝ այն վերազինելով էներգախնայող LED տիպի լուսատուներով։ Այժմ ընթանում են ծրագրի 2-րդ փուլի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են այս տարվա հունվար ամսից: Ըստ այդմ նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաև լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին: Այս հատվածում բնակվող մեր համաքաղաքացիների հարմարավետությունը, ինչպես նաև սպասարկումն ապահովելու համար Արշակունյաց պողոտայում և Արտաշատի խճուղում բնակելի թաղամասերին կից կկառուցվի նաև սպասարկման ճանապարհ՝ հավելյալ երթևեկելի գոտով, բացի այդ, նաև վերգետնյա հետիոտնային  անցում»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետը շրջել է շինհրապարակում, զրուցել շինարարների հետ: Հետևելովիրականացվողաշխատանքներիընթացքին` ՏարոնՄարգարյանը պատասխանատուներին հանձնարարելէամենօրյահսկողությունիրականացնելաշխատանքներիորակիապահովմանուղղությամբ: Տեղում՝ մանրակերտի վրա, քաղաքապետին ներկայացվել են նաև ճանապարհի ներկա փուլի շինարարության մանրամասները:

«Այս փուլի շինարարական ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016թ. ամռանը, որի արդյունքում կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող, անընդհատ երթևեկությամբ ճանապարհ, որը մայրաքաղաքը կկապի Արարատի մարզին: Այդպիսով մենք, ըստ էության, արդեն կունենանք մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհային դարպաս, ինչը տասնամյակներ շարունակ չենք ունեցել և որպես այդպիսին ծառայել է Նորագավիթի միջով անցնող տեղական նշանակության նեղ ճանապարհը: Ի դեպ, մեր հեռահար նպատակը Երևանի ավտոճանապարհային երեք կարևոր դարպասներն իրար կապող և մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մեկ միասնական շրջանցիկ ճանապահ ունենալն է: Ըստ այդմ, ծրագրի հաջորդ փուլի հաստատումից հետո այն կշարունակվի և Շիրակի փողոցի Կարմիր բլուրին հարող հատվածից Հրազդան գետի վրա կառուցվող նոր կամրջով, Արգավանդի խճուղով, Բաբաջանյան և Տիչինայի փողոցներով կհասնի մինչև Աշտարակի խճուղի և Դավիթաշեն թաղամաս, ու այդպիսով կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ավտոճանապարհ։ Սա հնարավորություն կտա Արտաշատի, Աշտարակի և Զովունու խճուղիները մեկ ընդհանուր ճանապարհով կապել իրար: Եվ այս՝ Արշակունյաց պողոտայի, Արտաշատիխճուղու վերակառուցումը, ինչպես նաև Շիրակիփողոցիերկարացումը կկազմեն Երևանի արևմտյան հատվածի շրջանցիկ ճանապարհի մի մասը, որի ամբողջական կառուցման արդյունքում զգալիորեն կբեռնաթափվեն Երևանի կենտրոնական փողոցները»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday