Մահացել է Մայքլ Դուգլասի մայրը
SocietyԱմերիկացի դերասանուհի Դիանա Դուգլասը՝ հայտնի դերասան Քիրք Դուգլասի առաջին կինը, մահացել է հուլիսի 4-ին 93 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը:
Դերասանուհին մահացել է անբուժելի քաղցկեղից ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի արվարձանում գտնվող իր տանը:
Հուղարկավորությունը կկայանա եկող շաբաթ Լոս Անջելեսում: 98-ամյա Քիրք Դուգլասը ներկա կլինի առաջին կնոջ հրաժեշտի արարողությանը, գրում է ՏԱՍՍ-ը: