Անշարժ գույքի գներն աճել են թե նախորդ ամսվա, թե նախորդ տարվա մայիսի համեմատ. ԱՎԾ
Society2015թ-ի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 15 400 գործարքներ, որոնցից միայն 33.7%-ը՝ Երևանում, իսկ մնացածը՝ մարզերում:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների, բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները Երևանում աճել են, որոշ համայնքներում աճ չի գրանցվել, որոշներում էլ աճել է 50-ից առավելագույնը 550 դրամի չափով:
Մայիսին ապրիլի ու նախորդ տարվա մայիսի համեմատ գները հիմնականում նույնն են մնացել Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքներում, իսկ մյուս համայնքներում ապրիլի համեմատ գները աճել են 50-ից 100 դրամով:
Նախորդ տարվա մայիսի համեմատ բնակարանների 1 քմ-ի գինը աճել է շուրջ 700 դրամի չափով: