Չիայի սերմերի օգտակար հատկությունները
Lifestyletert.am-ը գրում է.
Չիայի սերմի բուժիչ հատկությունները բազմաթիվ են, որոնցից մի քանիսը հատկապես նշանակալի են:
Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը` Չիայի սերմը, թեև այդքան էլ հայտնի ու տարածված չէ, սակայն դրա օգտակար հատկությունների մասին տեղյակ լինելու դեպքում այն կդառնա սննդակարգի անբաժան մասը: Չնայած փոքր չափերին` այն սպիտակուցների, օմեգա-3 ճարպաթթուների, բջջանյութի և հակաօքսիդանտների իսկական աղբյուր է:
Հակաօքսիդանտներ
Չիայի սերմը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել վնասակար ազատ ռադիկալների դեմ: Այն օրգանիզմը պաշտպանում է բջջային մակարդակով և անգամ նպաստում քաղցկեղի դեմ պայքարում: Այս սերմը կարելի է ավելացնել ապուրներին կամ աղցաններին: Այն կարելի է նաև հում վիճակում ուտել:
Մարսողության բարելավում
Չիայի սերմն օգնում է մարսողության կարգավորմանը, որը դրականորեն է ազդում ողջ առողջական համակարգի վրա: Այն հարուստ է մանրաթելով և մեկ բաժինը` մոտ 10 գրամ բավական է, այն պարունակում է մանրաթելի օրական անհրաժեշտ չափաբաժնի 40 տոկոսը:
Սպիտակուցներ մկանների համար
Այս սերմը ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ բուսական սպիտակուցների պաշարը: Օրական 100 գրամ սերմը լրացնում է սպիտակուցի ողջ քանակը:
Օմեգա-3 ճարպաթթուներ
Այն պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք տարբեր են սաղմոնում և այլ ձկներում առկա օմեգա-3-ից: Այդ ճարպաթթուները իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, բարելավում սրտի աշխատանքը, օգնում ընկճախտի և տրամադրության անկման դեպքում։
Ճարպաթթուները նպաստում են ուղեղի նորմալ աշխատանքին և լավ են անդրադառնում մաշկի վրա։