Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հոսանքի թանկացումն այլևս պատճառ չէ՝ փողի գինը բարձր պահելու համար

Analysis

Հոսանքի թանկացումն այլեւս պատճառ չէ տնտեսության մեջ մտնող փողի գինը բարձր պահելու համար։ Ընդհակառակը՝ ժամանակն է որպեսզի Կենտրոնական բանկը նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այդ ճանապարհով նպաստելու տնտեսական ակտիվությանը։ Եթե նախկինում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձր պահելը համարվում էր էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով առաջացող լրացուցիչ գնաճային ճնշումը չեզոքացնելու կամ մեղմելու հիմնական պատճառներից մեկը, ապա այն բանից հետո, երբ կառավարությունը ստանձնեց սակագնի բարձրացումը փոխհատուցելու բեռը՝ դրա անհրաժեշտությունը, գոնե այս տարվա համար, վերանում է։

Նշենք, որ Կենտրոնական բանկը հոսանքի թանկացման ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը գնաճի վրա գնահետել է 1,3 տոկոսի չափով։ ԿԲ կարծիքով, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5 նիշի վրա պահելու դեպքում կհաջողվի գնաճը խարսխել նախատեսված միջակայքի վերին սահմանին։ Եթե մինչեւ հոսանքի սակագնի փոխհատուցման կառավարության նախաձեռնությունը սա ինչ-որ առումով գուցե թե արդարացված էր, ապա այժմ նման անհրաժեշտություն այլեւս չկա։

Խնդիրն այն է, որ վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքի պայմաններում նպաստավոր միջավայր ստեղծելով գնաճային ճնշման թուլացման համար՝ ԿԲ-ն մյուս կողմից արգելակում է տնտեսական գործընթացները։ Այժմ երբ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված գնաճային հավելյալ ճնշման խնդիրը գոնե այս պահին չկա, ԿԲ-ն պետք է մտածի վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունը տնտեսության վրա թուլացնելու մասին։ Առավել եւս, որ արտաքին ու ներքին միջավայրից գնաճի վրա ազդող գործոնները բավական բարենպաստ են։

Կենտրոնական բանկի գնահատումներով, արտաքին հատվածի զարգացումները վկայում են, որ այստեղից գնաճի հավելյալ ճնշում հիմնականում չի սպասվում։ Համաշխարհային տնտեսությունը շարունակում է արձանագրել զարգացման դանդաղ տեմպ, ինչը հանքահումքային ապրանքների գների էական փոփոխություններ չի ենթադրում։ Ավելին, անկումային սպասումներ են կան ինչպես հացահատիկի, այնպես էլ շաքարավազի գների դեպքում։ Թեեւ կանխատեսվածի համեմատ ներքին տնտեսական ակտիվությունն ավելի բարձր է, այնուհանդերձ տնտեսության որոշ ոլորտներից թելադրված դրական միտումները, ԿԲ գնահատումներով, հանգեցրել են գնաճի թուլացման։ Դրանք բխում են հիմնականում գյուղատնտեսության ոլորտից։ Բարենպաստ բնակլիմայական պայմանները հիմք են տվել եզրակացնելու, որ գյուղմթերքների գներն այս տարի անհամեմատ ավելի ցածր կլինեն՝ նպաստելով գնաճային միջավայրի թուլացմանը։

Հաշվի առնելով գնաճի հետ կապված հավելյալ սպասումների չեզոքացումը՝ ճիշտ կլիներ, որպեսզի ԿԲ-ն դրանից բխող հետեւություններ աներ եւ նվազեցներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դա անշուշտ դրական քայլ կլիներ տնտեսության համար։ Հատկապես, որ առաջիկայում կառավարությունը հակված է տնտեսական ակտիվացմանն ուղղված որոշ ծրագրեր իրականացնել։ Այդ պայմաններում փողի էժանացումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ տնտեսական գործընթացների ակտիվացման եւ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին օժանդակելու համար։

Վ. Քոչարյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards