Գերմանիայում ՀՀ դեսպանը Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության անդամներին դասախոսություն է կարդացել
SocietyԳերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության երիտասարդ անդամներին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Սմբատյանը հանդես է եկել ծավալուն դասախոսությամբ:
Նա ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները՝ մանրամասն անդրադարձ կատարելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հայ-գերմանական հարաբերություններին: