Ոստիկանությունը վերականգնեց Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը. անցան առաջին մեքենաները
SocietyՈստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը. նստացույց անողները հեռացվեցին պողոտայի մեջտեղից, անցան առաջին մեքենաները: Ոստիկանությունը, ինչպես և խոստացել էր դա արեց առանց բռնության կիրառման, սակայն փողոցում նստածներին հեռացնելու համար անհրաժեշտ եղավ նրանց բարձրացնել եւ տեղափոխել դեպի մայթ: Բաղրամյան պղոտայում են Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արմենպրեսի հաղորդմամբ` մի քանի ակտիվիստներ բերման ենթարկեցին ոստիկանություն, նրանց ստույգ թիվը դեռեւս հայտնի չէ:
Բաղրամյան պողոտան փակ էր արդեն երկու շաբաթից ավելի: Ոստիկանությունը պարբերաբար կոչ էր անում զերծ մնալ ապօօրինի գործողություններից, եւ հուլիսի 6-ին ստիպված եղավ հեռացնել այնտեղ դրված աղբամանները: