«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հյութում չլուծվող զանգված է հայտնաբերվել
Society: ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալներից մեկի նարնջի հյութի տարայում փոշենման չլուծվող զանգված են հայտնաբերել: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Ա.-ի համար քաղաքացի Կ.Ռ.-ի կողմից բերված հանձնուքի միջից նարնջի հյութի 2 տարաների զննությամբ հայտնաբերել են տարաների տակ որպես նստվածք առկա սպիտակ փոշենման չլուծվող զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: