ՀՀ ոստիկանություն տարված 46 անձինք ազատ են արձակվում. Աշոտ Ահարոնյան
SocietyԲաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնելու ընթացքում ոստիկանություն է տարվել 46 անձ, որոնցից 6-ը անչափահաս էին: «ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված անձ չկա, ընդամենը ՀՀ ոստիկանություն է տարվել 46 անձ, որոնցից 6-ն անչափահաս էին և անմիջապես ազատ էին արձակվել, իսկ մնացածը այս պահին ազատ են արձակվում»,- նշեց ՀՀ ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության բաժնի պետ ԱշոÕ ¿ Ահարոնյանը:
«Արմենպրես»-ի թղթակիցը պողոտայից հայտնում է, որ ոստիկանություն էր տարվել նաև ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, ով Բաղրամյան պողոտայում երթեւեկությունը բացելուց հետո կրկին ցանկանում էր փակել բանուկ մասը, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց: