Yerevan, 03.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը. Էդվարդ Նալբանդյան

Politics

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել բրազիլական «Էստադաո» պարբերականին եւ անդրադարձել ինչպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ու դրա շրջանակում նոր թափ ստացած՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին, այնպես էլ խոսել է սիրիահայ համայնքի, հայ եկեղեցու դերակատարության մասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նալբանդյանը շեշտել է, որ մեր օրերում կատարվող ցեղասպանությունները եւ  մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները հնարավոր կլիներ կանխել, եթե հարյուր տարի առաջ կատարված Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

-Սկզբում կցանկանայի ավելի ընդհանրական բնույթի հարց ուղղել, որն իմ կարծիքով այս պահին հիմնականն է: Այն վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով, որքանո՞վ է կարևոր այս տարելիցը, այս ժամանակաշրջանը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի առումով:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հիմնական ուղերձն է՝ «Այլևս երբեք»: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի, այլև՝ միջազգային հանրության համար՝ կանխարգելելու մարդկության դեմ նոր հանցագործությունները, նոր ցեղասպանությունները: Եվ այս է պատճառը, որ Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը չափազանց կարևոր է: Թերևս հնարավոր կլիներ կանխել մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները, եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանություն ը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր:

-Արդյոք կարծո՞ւմ էք՝ այն բանից, ինչին մենք ականատես ենք մեր օրերում, հնարավոր էր խուսափել:

-Կարծում եմ՝ այո: Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհն ականատես եղավ Շոային, Ռուանդայում, Կամբոջայում, Դարֆուրում և այլ վայրերում իրականացված ցեղասպանությունների: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը` մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման նպատակով: Մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որը համահեղինակեցին 72 պետություն, այդ թվում նաև` Բրազիլիան: Բանաձևն ընդունվեց կոնսենսուսով: Գրեթե յուրաքանչյուր երկու տարի ն մեկ մենք նախաձեռնում ենք նմանատիպ բանաձև` նպատակ ունենալով կատարելագործելու կանխարգելման տարբեր մեխանիզմները: Կարևոր է, որ բանաձևն ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նախօրեին:

Այս ապրիլին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունեց հատուկ բանաձև` հստակ ուղերձով: Սա առաջին դեպքը չէ, երբ Եվրոպական խորհրդարանը ճանաչում է այն, սակայն նոր բանաձևը պարունակում է հստակ և պարզ ուղերձ Թուրքիային` առերեսվելու սեփական անցյալի հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և, այդպիսով, ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար:

Շատ կարևոր է, որ նորանոր երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Կցանկանայի հատուկ մատնանշել Գերմանիայի և Ավստրիայի կողմից իրականացված քայլերը. առաջինը՝ Նախագահի, իսկ մյուսը՝ խորհրդարանի մակարդակներով։ Նկատի ունեմ Գերմանիայի Նախագահի և Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունները, որոնք պարունակում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև հարյուր տարի առաջ տեղի ունեցածի համար պատասխանատվության իրենց մասնաբաժնի ճանաչում: Եվ մինչ Գերմանիան և Ավստրիան խոսում են պատասխանատվության իրենց բաժնի մասին, Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։

-Այս համատեքստում նաև ունենք Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված բանաձև։

-Շատ կարևոր բանաձև է։ Սա առաջին քայլն է, և մենք հուսով ենք, որ այն կամբողջացվի այլ քայլերով՝ Բրազիլիայում պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով:

Այստեղ ես կցանկանայի ընդգծել այն կարևորությունն ու բարոյական նշանակությունը, որն ունեցավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նորին Սրբություն Հռոմի պապի կողմից արված հայտարարությունը՝ Սուրբ Աթոռում կազմակերպված հատուկ պատարագի ընթացքում։ Պատարագից անմիջապես հետո լրագրողներն ինձ հարցրին, թե ինչպես կմեկնաբանեմ Թուրքիայի կառավարության արձագանքը։ Ես դեռ չգիտեի, թե ինչպիսին է եղել նրանց արձագանքը, քանի որ մասնակցում էի պատարագին։ Ուստի, հարցրի նրանց, թե ինչպիսին է եղել արձագանքը, և նրանք ասացին, որ Թուրքիան սուր քննադատել է...

-Ինչպես միշտ:

-Ես ասացի, որ դա՝ այդ քննադատությունը, Թուրքիայի, այլ ոչ թե Նորին Սրբության խնդիրն է։ Նորին Սրբությունը ներկայացնում է աշխարհի 1,2 միլիարդ կաթոլիկներին և հանդիսանում է աշխարհի բնակչության այս շատ կարևոր հատվածի հոգևոր առաջնորդը։ Անկարան քննադատում է Եվրոպական խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության կապակցությամբ նրա ընդունած բանաձևի պատճառով, հետ է կանչում իր դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նրանք վարվեցին Բրազիլիայի Սենատի կողմից բանաձևի ընդունումից հետո:

-Այո, այս պահին Թուրքիայում քաղաքական փոփոխություններ են ընթանում։ Ձեր կարծիքով՝ սա կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում:

-Գիտեք, մեր Նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ մենք սկսեցինք հարաբերությունների կարգավորման շատ կարևոր մի գործընթաց: Ունեցանք բանակցությունների մի քանի փուլեր և համաձայնության եկանք երկու փաստաթղթի շուրջ՝ երկու արձանագրության, որոնք ստորագրվեցին Ցյուրիխում՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին։

Սակայն թուրքական կողմը հրաժարվեց վավերացնել և կյանքի կոչել այդ երկու արձանագրությունները: Եվ միջազգային հանրության դիրքորոշումը եղել և մնում է շատ պարզ, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է։ Անհրաժեշտ է հարգել միջազգային հարաբերությունների հիմնական pacta sunt servanda սկզբունքը, այն է՝ անհրաժեշտ է հարգել ձեռք բերված համաձայնությունները և իրականացնել դրանք։ Թուրքական կողմը հետքայլ կատարեց։ Ի՞նչ տեղի կունենա ապագայում։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ մենք պետք է միասին շրջենք այս էջը...

-Իհարկե:

- ...Բայց ոչ ժխտողականության քաղաքականությամբ։ Շատ հստակ է, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը, դրա միջազգային ճանաչման կարևորությունը։ Տեսե՛ք, թե որքան երկրներ և միջազգային կազմակերպություններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Թուրքիան ձևացնում է, թե այն տեղի չի ունեցել, թե դա ցեղասպանություն չէ:

-Տարիներ շարունակ այդ նույն վարքագի՞ծն է:

-Ցավոք՝ այո:

-Պարոն նախարար, Դուք Դամասկոսում էիք։ Հարցս վերաբերում է Սիրիային, Սփյուռքին, սիրիահայ համայնքին: Կարո՞ղ եք մի փոքր նկարագրել Սիրիայում բնակվող հայերի դրությունը:

-Էդվարդ Նալբանդյան. Սիրիայում բնակվող հայերը սիրիական ժողովրդի մաս են կազմում, որն այսօր շատ ծանր դրության մեջ է գտնվում։ Եվ ես կարծում եմ՝ այս իրավիճակից ելք գտնելու համար անհրաժեշտ է, նախ և առաջ, դադարեցնել ռազմական գործողությունները։ Երկրորդ՝ հարկավոր է երկխոսություն սկսել Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ առանց բացառության։ Երրորդ՝ պետք է հարգել փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների, ներառյալ՝ հայ փոքրամասնության իրավունքները։ Չորրորդ` պետք է համախմբել ուժերը՝ ահաբեկչության և ահաբե կչական խմբերի դեմ պայքարելու համար։ Ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում՝ ներառյալ այսպես կոչված «Իսլամական պետություն», «Ալ Նուսրա» և այլ խմբերով հանդերձ, իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն փոքրամասնությունների, քրիստոնյաների, այլ ընդհանրապես Մերձավոր Արևելքի ժողովուրդների համար և տարածաշրջանից դուրս: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչության դեմ իրենց պայքարում։

-Այս պահին կառավարությունը գործ ունի մի իրավիճակի հետ, երբ մեծ թվով սիրիահայեր վերադառնում են Հայաստան։ Այդպե՞ս է։

-Այո, այսօր մենք Հայաստանում ունենք մոտ 14 հազար սիրիահայ։ Որոշ այլ երկրներում փախստականների թիվը շատ ավելին կարող է լինել, սակայն փոքր Հայաստանի համար սա շատ մեծ թիվ է։

Եվ, իհարկե, մենք փորձում ենք աջակցել նրանց, ովքեր գալիս են Հայաստան։ Սակայն, դեռ ունենք մեծ թվով՝ տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ապրում են Սիրիայում, այդ թվում՝ Հալեպում։ Շատ բարդ է կոնկրետ թիվ ասել։ Այդ պատճառով էլ մեր գլխավոր հյուպատոսությունը երբեք չդադարեցրեց իր ծառայությունը Հալեպում և այսօր հանդիսանում է այնտեղ գործող միակ դիվանագիտական ներկայացուցչությունը: Իհարկե, մենք ունենք նաև մեր դեսպանությունը Դամասկոսում:

Այդ երկրում ընթացող իրադարձությունների մասին տեղեկատվությունը մեզ հասնում է ոչ միայն դեսպանությունից և գլխավոր հյուպատոսությունից, այլև՝ Սիրիայում բնակվող հայերից։

-Կապված Սփյուռքի հետ. այժմ էլ կցանկանայի խոսել Ռուսաստանից: Հայերի շատ կարևոր համայնք կա Ռուսաստանում՝ որպես մեծաթիվ համայնքներից մեկը: Ես կցանկանայի հարցնել՝ արդյոք վերջին մի քանի ամիսները ... ինչ սկսվել է ուկրաինական ճգնաժամը: Ի վերջո, Միացյալ Նահանգները, ինչպես նաև եվրոպական երկրները որոշ պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ, որոնք բացասաբար են ազդել նրա տնտեսության վրա: Կցանկանայի հարցնել՝ արդյոք Ռուսաստանի տնտեսական այս իրավիճակի հետևանքները որևէ կերպ բացասական ազդեցությո՞ւն են թողել Հայաստանի, Հայաստանի տնտեսութ յան վրա:

-Երբ մենք խոսում ենք հետևանքների մասին, պետք է նշենք, որ հետևանքներն ազդում են ոչ միայն Ռուսաստանի և վերջինիս հետ սերտ տնտեսական կապեր ունեցող երկրների վրա, այլ նաև նրանց, որոնք որոշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել. բոլորի վրա է ազդեցությունը զգացվում։

Մենք կարծում ենք, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն երկխոսության, բանակցությունների և ոչ թե ուժի կիրառման, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքների միջոցով։

Ինչ վերաբերում է Սփյուռքին, Ռուսաստանում ունենք մեծ հայկական համայնք` մոտ 2,5 միլիոն մարդ։ Ինչպես նաև Ուկրաինայում բնակվող մոտ 500 հազար հայեր ունենք։

-Կապված Հայաստանի հարևան, ինչպե՞ս անվանեմ՝ բարեկամ երկրի հետ. երեկ Տաթևի ճանապարհին՝ հարավում, հանդիպեցինք իրանական համարանիշներով բազմաթիվ բեռնափոխադրող ավտոմեքենաներ։ Հայաստանն Իրանի հետ ունի զարգացած տնտեսական հարաբերություններ։ Ի՞նչ է, պարոն նախարար, Հայաստանն ակնկալում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և միջնորդների միջև կնքվելիք համաձայնագրից։

-Հայաստանն առաջին երկրների շարքում էր, եթե ոչ առաջինը, որ ողջունեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և վեց երկրների կողմից բանակցված շրջանակային համաձայնությունը, և մենք լիահույս ենք, որ հարցի լուծումը կարող է գտնվել մինչև այս ամսվա վերջ, ինչպես ակնկալվում էր, կամ մոտ ապագայում, և որը կտանի դեպի հիմնահարցի համապարփակ կարգավորում, որը կբխի ոչ միայն Իրանի և հարևան երկրների շահերից, այլև՝ ողջ տարածաշրջանի և անգամ դրանից դուրս։ Այսպիսով, մենք հուսով ենք, որ լուծումը կարող է գտնվել, և տարածաշրջանի երկրները կկարողանան ունենալ ավելի մ եծ հնարավորություններ՝ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման համար։

-Հայաստանում ես խոսել եմ որոշ մարդկանց հետ և հանդիպել մի շատ հետաքրքիր պատմաբանի՝ պրոֆեսորի: Նա խոսում էր ինձ հետ՝ բացատրելով Ցեղասպանության հետ կապված այն մարդկանց դերի մասին, ովքեր պայքարել են Ցեղասպանության ընթացքում, Օսմանյան զորքերի դեմ ինքնապաշտպանության դիմել որոշ վայրերում, օրինակ՝ Վանում, Մուսա լեռան վրա… Նա ինձ պատմում էր, որ երբ մենք հիշում ենք Ցեղասպանությունը և Ցեղասպանության զոհերին, մենք պետք է նաև հիշենք նրանց, ովքեր դերակատարություն են ունեցել ինքնապաշտպանության մեջ: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է կառավարությոÖ �նը վերաբերվում այն հարցին, որ զոհերի հիշատակման անունը պետք է փոխել զոհերի և հերոսների հիշատակման: Արդյո՞ք այդ ուղղությամբ որևէ աշխատանք տարվում է:

-Մեր Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 23-ին՝ 100-րդ տարելիցի նախօրեին, որոշեց սրբադասել Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերին, և մենք Հայոց ցեղասպանության զոհերին ընկալում ենք որպես նահատակներ, որպես սրբեր: Բնականաբար, մեր ժողովուրդը հիշում է իր հերոսներին:

-Հարցս վերաբերում է Բրազիլիայի հետ հարաբերություններին: Երկկողմ հարաբերություններում ո՞ր հարցերն են ավելի կարևոր, և ի՞նչ ակնկալիքներ ունեք հարաբերությունների հետագա ընդլայնման, ավելի լայն համագործակցության վերաբերյալ:

-Կարծում եմ՝ մենք մեծ ներուժ ունենք, որը համատեղ ջանքերով կարող ենք առավել բացահայտել: Բայց չեմ կարծում, որ մինչ այժմ այդ ուղղությամբ շատ բան է արվել:

Մենք ձեր գեղեցիկ երկրում դեսպանություն ունենք 2011 թ.-ից, և դուք էլ 2006թ.-ից ունեք դեսպանություն Հայաստանում։ Մենք նաև գլխավոր հյուպատոսություն ենք հիմնել Սան Պաուլոյում 1998թ.-ին։ Հայաստանից մի քանի այցեր ենք կատարել, այդ թվում՝ Նախագահի, ԱԺ նախագահի, և տարբեր նախարարների, այդ թվում՝ արտգործնախարարի մակարդակով։ Ես այցելել եմ ձեր երկիր 2011թ. հունվարին՝ Նախագահ Դիլմա Ռուսսեֆֆի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։ Եվ իհարկե, նաև առիթ եմ ունեցել հանդիպելու իմ գործընկերոջ` նախկին արտգործնախարարի հետ։ Նա խոստացավ այցելել Հայաս տան, որը սակայն իրականություն չդարձավ։

-Իսկ հիմա՞։

-Մեծ ակնկալիքներ ունենք՝ ընդլայնելու մեր երկկողմ համագործակցությունը։ Հույս ունենք ամրապնդել մեր հարաբերությունների իրավապայմանագրային դաշտը: Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունների ծավալը փոքր է։ Բրազիլիայից շատ ավելի փոքր բազմաթիվ այլ երկրների հետ ունենք ավելի մեծ ծավալով առևտրատնտեսական ցուցանիշներ:

Հուսով ենք, որ բրազիլական կողմից քայլեր կձեռնարկվեն՝ ընդարձակելու, խորացնելու մեր համագործակցությունը և գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Մենք շահագրգռված ենք և այդ մասին բազմիցս հայտարարել ենք, և որպես արտգործնախարար կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ մենք ձգտում ենք իրապես ամուր փոխգործակցություն ունենալ Բրազիլիայիի հետ։ Մենք տնտեսական և առևտրային ավելի մեծ համագործակցություն ունենք Արգենտինայի, քան՝ Բրազիլիայի հետ։ Աշխարհագրորեն հեռու ենք Լատինական Ամերիկայից, սակայն աշխարհագրորեն Արգենտինան մեզ Բրազիլիիայից ավելի մոտ չէ։

-Հատկապես հաշվի առնելով հայկական համայնքի թիվը Սան Պաուլոյում՝ Բրազիլիայում, որը Լատինական Ամերիկայում իր մեծությամբ երկրորդն է...

-Այո, սա նույնպես կարևոր գործոն է։ Հայկական համայնքը կամրջի դեր է կատարում մեր հարաբերություններում և կարող է էլ ավելի ակտիվ դերակատարում ունենալ տարբեր հարթություններում մեր համագործակցության խորացման գործում։ Բրազիլիայում ապրում են տասնյակ հազարավոր հայեր, որոնց մեծ մասը՝ Սան Պաուլոյում։ Մեր ժողովրդի երկու երրորդն ապրում է աշխարհի թվով հարյուր երկրներում։ Աշխարհագրական տեսանկյունից Հայաստանը փոքր պետություն է, սակայն մենք մեծ թվով հայեր ունենք աշխարհով մեկ սփռված, մենք հարյուր «Հայաստաններ» ունենք աշխարհում։

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026