Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԼՂՀ վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության նոր նախարարին

Society

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ, այցելել է գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արամ Մխոյանին. տեղեկացնում է ԼՂՀ  կառավարության  աշխատակազմի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել գյուղատնտեսության նախկին նախարար Անդրանիկ Խաչատրյանին` կատարած աշխատանքի համար:  Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորելով նրան` Արայիկ Հարությունյանը մաղթել  է նորանոր հաջողություններ և  արդյունավետ աշխատանք արդեն այլ բնագավառում:

«Այս տարիներին և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով գյուղատնտեսության ոլորտում ունեցել  ենք խնդիրներ, սակայն  արձանագրել ենք  նաև հաջողություններ, ամենակարևորը` բավականաչափ փորձ ենք կուտակել, ինչն օգտագործվելու է հետագա աշխատանքների կազմակերպման գործում»,- ասել է վարչապետը:

Իր խոսքում Անդրանիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ չնայած ընթացիկ խնդիրներին,այնուամենայնիվ, նախարարությունը  կարողացել է կատարել  կառավարության  ծրագրով  գյուղոլորտին վերապահված գործառույթները և որոշակի հաջողությունների հասնել: Նա շնորհակալություն է հայտնել նաև նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և  հավաստիացրել, որ անելու է հնարավորինս՝ իրեն տրված  վստահությունն արդարացնելու համար:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է գյուղատնտեսության նորանշանակ  նախարար Արամ Մխոյանին` պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել նրան: 

Վարչապետը,  մասնավորապես, ասել է. «Արցախի և Հայաստանի Հանրապետությունների լավագույն մասնագետներից մեկը համարվելով` Մխոյանը  քաջատեղյակ է գյուղատնտեսության ոլորտին և իր գործունեությամբ արդեն երկար տարիներ աջակցում է Արցախում գյուղատնտեսական ծրագրերի  իրագործմանը: Բնագավառին առնչվող  իմ  որոշումներում միշտ հաշվի եմ առել նրա խորհուրդները: Համոզված եմ՝ Արամ Մխոյանն իր գիտելիքներն ու փորձառությունը լավագույնս ծառայեցնելու է Արցախի գյուղատնտեսության զարգացմանը»:

Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին բարձր  պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար՝ Ա. Մխոյանը նշել է, որ  խորությամբ ծանոթ է ոլորտի  խնդիրներին  և համոզմունք է հայտնել,  որ բոլոր  հնարավորությունները կան Արցախի Հանրապետության գյուղատնտեսությունը  հասցնելու բարձր մակարդակի:Նա խոստացել է լինել անաչառ ու սրտացավ նախարարության առջև դրված նպատակներին հասնելու ճանապարհին:

Վարչապետ Հարությունյանը, անդրադառնալով սկսված կառուցվածքային բարեփոխումներին, նշել է, որ տնտեսության պատշաճ զարգացումն ապահովելու համար նոր գործիքներ են կիրառվելու: «Սա վերջին կառուցվածքային փոփոխությունը չէ, փուլային շարունակվելու են  փոփոխություններն ու կրճատումները, և աստիճանաբար պետական կառավարման համակարգի մի խումբ աշխատակիցների տեղափոխելու ենք տնտեսական դաշտ: Այս տեսանկյունից կարևորում եմ արդյունավետ ծրագրերի իրականացումը` առաջին հերթին մասնագետների պատրաստման և  վերապատրաստման ուղղությամբ, որպեսզի կրճատված կադրերը համապատասխան հմտություններ ունենան տնտեսությունում աշխատանք գտնելու համար»:

Ա. Հարությունյանը հորդորել է փոխվարչապետ Աղաբեկյանին հետագա ծրագրերում լուրջ ուշադրություն դարձնել կադրերի վերապատրաստման վրա, որպեսզի անցումը սահուն իրականացվի:

Հանդիպմանը ներկա Ա. Աղաբեկյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ պետական կառավարման համակարգի կառուցվածքային  փոփոխությունները պետք է միանշանակ ուղղվեն հանրապետության տնտեսության զարգացմանը՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ:
 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live