Բերման ենթարկվածներից շատերը վնասվածքներ ունեն, ոստիկանները պետք է պատժվեն. Միհր Ավագյան
InterviewԻնչպես վերջերս տեղեկացրել էր Orer.am-ը, էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող խումբը նախաձեռնել էր պատժել բռնություն գործադրած ոստիկաններին: Այժմ պայքարը նոր փուլ է անցել:
Նախաձեռնող խումբն առաջարկում է դուրս գալ երթի դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն և պահանջել պատժել բռնություն կիրառած ոստիկաններին: Հայտարարության մեջ ասվում է.
Հավաքի երթուղին – Մոսկվա կինոթատրոն - Թումանյան - Մաշտոց - Ամիրյան –Հանրապետության հրապարակ - Վազգեն Սարգսյան - ՀՀ Գլխավոր դատախազություն:
Orer.am-ը զրուցեց նախաձեռնող խմբի անդամ Միհր Ավագյանի հետ:
-Կասե՞ք, թե բռնությունների վերաբերյալ ինչ փաստեր ունեք ձեռքի տակ:
-Փաստերը բոլորին հայտնի են ` մամուլում հրապարակված նյութեր, տեսանյութեր ու լուսանկարներ: Բարման ենթարկվածներից շատերը ունեն մարմնական վնասվածքներ, բժշկական փաստաթղթերը ևս կարող ենք օգտագործվել:
-Դուք հրապարակել էիք քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարներն ու կոչ էիք անում իրենց կողմից տուժածներին արձագանքել, արդյունքներ կա՞ն: