Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը հաստատեց առաջիկա տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Society

 Հայաստանի կառավարությունը հաստատեց ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ծրագրի հաստատումը` այն անվանելով ուղղորդող: «Եղել են բազմաթիվ առաջարկու թյուններ, որոնց մի մասն ընդունվել է, իսկ մյուսները կքննարկվեն հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: 

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ծրագրով՝ 2015 թվականի համար կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ, իսկ 2016-2018 թվականների իրական ՀՆԱ-ի տարեկան աճը, համապատասխանաբար, 2.0, 3.5 և 4%-ի չափով: Ակնկալվում է, որ ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին 3.2% աճին կկազմի համապատասխանաբար 1.2 և 0.9 տոկոսային կետ: «Միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել տնտեսության զարգացման արձանագրված միտումներն ու առանձահատկությունները, միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված՝ համաշխարհային տնտեսո ւթյան վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները, ինչպես նաև ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված միջնաժամկետ պետական քաղաքականության ուղղությունները»,- ասաց Խաչատրյանը: 

Ծրագրով կանխատեսվում է նաև, որ 2015թ. արդյունաբերության իրական աճը կլինի շուրջ 0.6%, իսկ 2016-2018թթ. միջինում 2.7%: Այս կանխատեսումներն, ըստ Կառավարության, հաշվի են առնում տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ներքին պահանջարկի և արտահանման համեստ աճի վերաբերյալ կանխատեսումները: Արդյունաբերության միջնաժամկետ կանխատեսման համար հիմք է հանդիսացել գործընկեր երկրների պահանջարկի աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների գնահատականները, ինչպես նաև ներքին պահանջարկի վերաբերյալ գնահատականները, որոնք, արտաքին շոկերի ազդեցությամբ պ այմանավորված, համեմատաբար զգուշավոր են կանխատեսվել:

2015 թվականի տարեվերջին ակնկալվում է գյուղատնտեսության իրական աճ շուրջ 4.5%-ի շրջանակներում: Ակնկալվում է, որ 2016-2018թթ. ճյուղի միջին աճը կկայունանա 4.5%-ի շրջակայքում:

Ծրագրով կանխատեսվում է նաև, որ շինարարության ճյուղի ավելացված արժեքը 2015-ին կնվազի 0.6%-ով, իսկ միջնաժամկետում՝ միջինում կաճի 3.8%-ով: «Շինարարության աճի տեմպերը ՀՆԱ-ի աճից առաջանցիկ չեն լինի, սակայն կուղեկցվեն ճյուղի կառուցվածքում արտադրական շինարարության աճի միտումներով:

Հաշվի առնելով ծառայությունների ճյուղում ընթացիկ զարգացումները՝ ակնկալվում է, որ ճյուղում կպահպանվի նախորդ տարվա մակարդակը, իսկ 2016-2018 թվականներին, տնտեսության կայուն զարգացմանը համամասնորեն, ճյուղի աճը կկազմի միջինում 2.2%: Այդ ճյուղում 2015-ին իրական աճը կազմել է 5.4%: 2015-ին խթանող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում կանխատեսվում է կապիտալ ներդրումների 1.9% իրական աճ: Կապիտալ ներդրումների աճը պայմանավորված կլինի պետական ներդրումների 12.3% իրական աճով: 2015թ. սպասվում է մասնավոր ներդրումների նվազում, որի պայմաններում պետական ներդր ումների աճը նպատակ ունի խթանել տնտեսական աճը և կայուն հիմքեր ստեղծել միջնաժամկետ և երկարաժամկետ աճի համար: Միջնաժամկետում ներդրումները կդրսևորեն աճի միտում` միջինում շուրջ 2%-ի չափով: Միջնաժամկետում ներդրումների աճը հիմնականում կպայմանավորվի մասնավոր և պետական հատվածի կողմից արտադրողական բնույթի ներդրումներով»,- նշված է կանծխատեսման մեջ:

Միաժամանակ, ակնկախլվում է, որ արտահանման աճի և ներմուծման նվազման, իսկ միջնաժամկետի վերջում՝ ներմուծման համեստ աճի պայմաններում զուտ արտահանումը ինչպես 2015թ., այնպես էլ միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կբարելավվի: 2015-ին կանխատեսվում է արտահանման 6.5% իրական աճ, իսկ տնօրինվող եկամտի նվազման պայմաններում կանխատեսվում է ներմուծման 4.5% իրական նվազում: 2016-2018 թվականներին, պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ, համաշխարհային տնտեսության զարգացումներով, որը կարտահայտվի մեր տնտեսության արտադրանքի նկատմամբ արտաքին պահանջարկի մեծացմամբ, կանխատեսվում է արտահանման ծավալների միջին իրական աճ 2.1%-ի և ներմուծման ծավալների միջին իրական աճ` 0.1%-ի չափով:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live