Համայնքների խոշորացման ծրագիրը շարունակվում է
SocietyՀՀ կառավարությունը շարունակելու է համայնքների խոշորացման ծրագիրը և այդ նպատակով սեպտեմբերին Ազգային ժողովին կներկայացվի համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նրա խոսքով՝ համայնքների խոշորացման հետևանքով որևէ ուսումնական հաստատություն չի փակվելու: «Դպրոցները, մանկապարտեզները մնալու են տեղերում, ոչ մի ուսումնական հաստատություն չի փակվի: Եթե որևէ գյուղում դպրոց չլինի, ապա կստեղծվեն համապատասխան պայմաններ՝ տեղի երեխաներին մոտակա ուսումնական հասատատություն տեղափոխելու համար»,- ասաց Երցիանը:
ՀՀ-ում համայնքների խոշորացման առաջին պիլոտային ծրագիրն անցկացվեց մայիսին: Տեղական հանրաքվեներ անցկացվեցին Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում: