Քաղաքաշինության նախարարն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին
SocietyՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն հանդիպել է Երևանի Ֆիրդուսի թաղամասի իրացման տարածքի բնակիչների 15 ներկայացուցիչների:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և պատասխանատու կազմակերպության ներկայացուցիչը:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են հուլիսի 13-ին Ֆիրդուսի թաղամասի բնակիչների մասնակցությամբ՝ հանրապետության վարչապետի մոտ կայանալիք խորհրդակցության հարցերի շրջանակը և դրանց լուծման ժամանակացույցը: