Երբ ատելության խոսք է հնչեցվում, պետք է ահազանգ լինի, կարմիր լույս վառվի. Վիգեն Սարգսյան
Society«Միջազգային հանրությունը, կազմակերությունները պետք է վերանայեն իրենց արձագանքման ուղիները»,- Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի ժամանակ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն առաջիկայում ցեղասպանությունները կանխարգելելու համար, ասաց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, եթե աշխարհում կա որևէ պետության ղեկավար, հատկապես Եվրամիության, Եվրախորհրդի կամ այնպիսի կազմակերպության անդամ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, երբ որ նա թույլ է տալիս ատելության խոսք, խոսում է տարբերություների մասին, պետք է ահազանգ հնչեցվի, կարմիր լույս վառվի:
Վ. Սարգսյանի խոսքով, անկախ որ պետության ղեկավարն է, ինչպիսի ռեսուրսներ ունի այդ պետությունը, նույնիսկ եթե նրա գործողությունները լինեն առանց ցեղասպանության հետևանքի, պետք է անմիջապես կարմիր լույս վառեն ու կանխարգելվի ցանկացած դրսևորում: