Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տավուշի մարզում ակնաբուժական նոր ծառայություն է բացվում

Society

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հուլիսի 8-ին ծանոթացավ Տավուշի մարզի Իջևանի բժշկական կենտրոնում «Հայկական Ակնաբուժության Նախագիծ» բարեգործական հիմնադրամին նախաձեռնությամբ ստեղծվող ակնաբուժական նոր ծառայության գործընթացին: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց արտահիվանդանոցային ծառայություն մատուցող զննման սենյակ, ինչպես նաև    վիրահատարան, որը նորագույն սարքավորումներով  համալրվելուց հետո կգործի առաջիկայում:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հիմնադիր և նախագահ Ռոջեր Օհանեսյանը ներկայացրեց նորագույն սարքավորումների հնարավորություններն ու  առավելությունները: Զննման սենյակում տեղադրված սարքը «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից հագեցվել  է որակյալ տեղական և միջազգային տեսակապ ապահովող տեխնիկական լուծումներով, որը հնարավորություն կտա  իրականացվող վիրահատություններն անցկացնել Հայաստանի, ինչպես նաև արտերկրի փորձառու մասնագետների վերահսկողությամբ:

 «Այս սարքավորումը տեխնիկայի վերջին խոսքն է, որի շնորհիվ ակնային խնդիրներ ունեցողները տեղում կստանան համապատասխան բուժօգնություն և  կարիք չի լինի մեկնել մայրաքաղաք», - նշեց Ռոջեր Օհանեսյանը: Նա ուրախությամբ փաստեց, որ Իջևանի ակնային ծառայությունն առաջին է  նախանշված մարզային հինգ  կենտրոններից, որը  կարող է օրինակ ծառայել մյուսների համար:

ՀԱՆ հիմնադիրը և նախագահը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում ծնվեց մարզերում ակնաբուժական կենտրոններ ստեղծելու գաղափարը, որը երկար տարիների քննարկումների և նախաձեռնած քայլերի շնորհիվ ներկայումս իրականություն է դարձել:  Նա վստահեցրեց, որ համագործակցությունը կլինի շարունակական, և համատեղ ուժերով բազում այլ ծրագրեր կյանքի կկոչվեն` ի նպաստ առողջապահական համակարգի զարգացման:  Ռոջեր Օհաննեսյանը նոր  ծառայության  ստեղծման գործընթացում անմիջական մասնակցության համար բարձր գնահատեց ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի կատարած աշխատանքը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՆ-ի ողջ անձնակազմին և միջոցառմանը ներկա բարերարների ընտանիքի ներկայացուցիչ Պիտեր Բոյաջյանին` Իջևանում ակնաբուժական ծառայություն ստեղծելու գաղափարը կյանքի կոչելու և հայրենասիրական աշխատանքի միջոցով մարզերում բուժօգնությունը հասանելի դարձելու համար:

« Նորագույն սարքավորումներով հագեցած արտահիվանդանոցային սենյակը հնարավորություն կտա ախտորոշման աշխատանքներն իրականացնել մարզում` հաշվի առնելով, որ թվայնացված տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կլինի կապ հաստատել Երևանի առաջատար  կենտրոնների հետ», - ընդգծեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ  ակնաբուժական ծառայության ստեղծումը համահունչ է մարզերի համաչափ զարգացման քաղաքականությանը և միտված է մարզերում բուժօգնությունը առավել  որակյալ, հասանելի և  մատչելի դարձնելուն:

Ընդգծվեց, որ Տավուշում  նման ծառայություն ունենալը բոլորիս նվաճումն է: Տավուշի ակնաբուժական միակ մասնագիտացած  ծառայության շնորհիվ մարզի յուրաքանչյուր բնակիչ  նորագույն սարքավորումներով կարող է անցնել ակնաբուժական հետազոտություն և ստանալ անհրաժեշտ բուժում Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վերպատրաստված հմուտ ակնաբույժների կողմից: Ծառայությունները մատուցվելու  են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով: Հատկանշական է նաև այն փաստը, որ առաջին մարզային ակնաբուժական նոր կենտրոնը տեղակայված է սահմանամերձ գոտում, ուր առավել արդիական է  ակնաբուժության ծառայությունների հասանելիության խնդիրը:

Այս ծառայությունը ստեղծելու և հետագայում դրա գործունեությանը աջակցելու համար ՀԱՆ-ը բարերարների շնորհիվ ներդրել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլար: Միջոցառման ավարտին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Իջևանի բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողների  առողջապահական համակարգում բարեխիճ և անբասիր աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողի օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live