Արմեն Աշոտյանը հրապարակել է ընդունելության քննությունների նախնական անցողիկ միավորները
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է այս տարվա ընդունելության քննությունների նախնական անցողիկ միավորները մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների համար: Արմենպրեսի փոխանցմամբ՝ նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
Ըստ նախնական տվյալների՝ ԵՊՀ-ում մաթեմատիկայի ֆակուլտետում անցողիկ շեմեր են անվճարի համար 35.25-ը, վճարովիի՝ 19.00-ը: Ինֆորմատիկայի ֆակուլտետի դեպքում անվճարի անցողիկ շեմ է 39.25-ը, վճարովիի գնահատականը՝ 28.00-ը:
Պատմության ֆակուլտետ հնարավոր է անվճար անցնել 54.75 միավորով, վճարովի՝ 34.25-ով: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ վճարովի սկզբունքով ընդունվելու համար անհրաժեշտ է 50.75 միավոր: Տնտեսագիտության ֆակուլտետի դեպքում անվճար սովորելու համար անհրաժեշտ է 59.00, վճարովի՝ 34.00 միավոր:
Բանասիրական ֆակուլտետում պատկերը հետևյալն է՝ անվճ արի դեպքում անցողիկ է 33.75 միավորը, վճարովիի դեպքում՝ 18.50-ը: Արաբագիտություն անվճար սովորելու համար անհրաժեշտ է հավաքել 57.75, վճարովի՝ 43.25 միավոր: ԵՊՀ-ում վճարովի համակարգով իրավագիտություն ուսումնասիրելու համար դիմորդը պետք է հավաքած լինի 55.00 միավոր:
Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաև այլ բուհերի անցողիկ շեմերը: Ըստ նրա ներկայացրածի՝ ՀՊՏՀ-ում կառավարման ֆակուլտետում անվճար սովորելու համար անհրաժեշտ էր հավաքել 59.75, վճարովի՝ 46.00 միավոր, ֆինանսներ անվճար համակարգով ուսումնասիրելու համար 59.50, վճարովի՝ 49.50 բալ: Ապահովագրական գործն ուսումնասիրելու համար անվճարի դեպքում անհրաժեշտ է 58.00, վճարովիի՝ 41.75 բալ, իսկ մարքեթինգի պարագայում՝ անվճար 58.25, վճարովի 44.50 միավոր:
ԵՊԲՀ-ում բուժական գործ ուսումնասիրելու համար անվճարի դեպքում անհրաժեշտ է 39.75, վճարովիի՝ 31.00 բալ: Ստոմատոլոգիա անվճար ուսումնասիրելու համար անհրաժեշտ է 40.00, իսկ վճարովի 28.25 միավոր: Դեղագիտություն անվճար սովորելու համար անհրաժեշտ է 37.00, վճարովի 25.75միավոր:
Նախարարը ներկայացրել է նաև ՀԱՊՀ-ի (Պոլիտեխնիկ) անցողիկ շեմերը: Էներգետիկայի ֆակուլտետում անվճար սովորելու համար անհրաժեշտ է 22.25, վճարովի 15.50 բալ: Կիբեռնետիկայի ֆակուլտետում էլ անվճարի համար սահմանված է31.00-ը, վճարովիի համար 15.50: Ռադիոտեխնիկա ուսումնասիրելու համար անվճարի դեպքում անցողիկ է 30.00-ը, վճարովիի դեպքում՝ 15.75 միավորը:
«Կրկնեմ, որ այս տվյալները նախնական են: Շեմերը կարող են փոփոխվել՝ կախված լրացուցիչ հատկացվող տեղերից»,-հավելել է նախարարը:
Տասնմեկ հազարից ավելի դիմորդ այս տարի հունիսի 2-ից մասնակցում է միասնական քննությունների: Քննություններն անցկացվում են հանրապետության 34 քննական կենտրոններում: