Լոռու մարզում թունավորվել են անտառից հավաքած սունկից
SocietyՀՀ ոստիկանության Բազումի բաժնում հուլիսի 9-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1941 թվականի ծնված Արտուշ Խ.-ն, 1946 թվականի ծնված Ֆլորա Ս.-ն և 1985 թվականի ծնված Նոնա Ծ.-ն:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են Արտուշ Խ.-ի կողմից անտառից հավաքած սունկը տանը պատրաստելու և ուտելու հետևանքով: Նյութերով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունը: