ԱԺ-ի բակի 30 տարեկան ծառն ուժեղ քամու հետևանքով ընկել է
SocietyԱզգային ժողովի բակի ծառերից մեկը հուլիսի 8-ին ուժեղ քամու հետեւանքով տապալվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Երեկ Ազգային ժողովի «հնաբնակ» ծառերից մեկը ուժեղ քամու պատճառով ընկավ։ Ավելի քան 30 տարեկան էր ծառը: Ափսոս»,-Արմենպրեսի հաղորդմամբ` գրել է Բաբայանը:
Արսեն Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է նաև տապալված ծառի լուսանկարները: