Արմեն Աշոտյանը ներկայացրել է քննությունների նախնական անցողիկ միավորների երկրորդ մասը
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է այս տարվա ընդունելության քննությունների նախնական անցողիկ միավորների երկրորդ մասը՝ մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների համար: Նախարարը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Շարունակեմ ներկայացնել այս տարվա նախնական անցողիկ շեմերը: Կրկնեմ՝ նախնական, որոնք կարող են փոխվել լրացուցիչ տեղերի հատկացումից հետո: Շնորհավորում եմ իրենց արդեն ընդունված համարող դիմորդներին, մի քիչ էլ համբերություն մնացածին: Վերջնական արդյունքները հրապարակված կլինեն հուլիսի15-ին»,- ընդգծել է նա:
Ըստ նախնական տվյալների՝ ԵՊՀ-ում Քաղաքագիտություն ֆակուլտետ անվճար հիմունքներով ընդունվելու համար անհրաժեշտ է եղել 58.50, վճարովի 45.50 միավոր: «Հանրային կառավարում» մասնագիտությամբ անվճար սովորելու համար անհրաժեշտ է եղել 59.75, վճարովի՝ 49.00 բալ, իսկ կառավարման ֆակուլտետում անվճարի ուսուցման դեպքում՝ 59.25, վճարովիի՝ 49.00 միավոր: Լրագրություն անվճար սովորելու համար դիմորդները պետք է հավաքեին 56.75, իսկ վճարովի համակարգում՝ 44.00 միավոր: Անգլերեն լեզու և գրականություն անվճար ուսումնասիրելու համար անհրեժեշտ է 55.00, վճարովիի՝ 38.00 միավոր: Թուրքագիտություն անվճար սովորելու համար դիմորդները պետք է հավաքեին 56.75, իսկ վճարովի՝ 41.25 միավոր:
Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաև ՀԱՊՀ-ի (Պոլիտեխնիկ) արդյունքները: Քիմիական տեխնոլոգիաներ անվճար ուսումնասիրելու համար անհրաժեշտ է եղել 18.50, վճարովի՝ 16.00 միավոր: Տրանսպորտային համակարգերի գծով անվճար մասնագիտացում ստանալու համար պետք էր 25.50, իսկ վճարովի՝ 16.25 միավոր: Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետում անվճար սովորելու համար անհրաժեշտ է եղել 37.00, վճարովի 15.50 բալ:
ՃՇՀԱՀ-ում շինարարություն անվճար ուսումնասիրելու համար դիմորդները պետք է հավաքեին 25.25, վճարովիի համար՝ 15.50 միավոր:
ՀՊՏՀ-ում վիճակագրություն անվճար սովորելու համար պետք էր ստանալ 44.50, իսկ վճարովի համակարգում՝ 34.50 միավոր: Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում անվճար սովորելու համար անհրաժեշտ էր 57.50, իսկ վճարովի համակարգում՝ 43.75 բալ: Տնտեսագիտության տեսություն անվճար ուսումնասիրելու համար պետք էր հավաքել 52.00, իսկ վճարովիի՝ 40.75 միավոր: Մաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում սովորելու համար էլ՝ անվճարի դեպքում անհրաժեշտ էր 53.00, վճարովիի՝ 26.25 միավոր:
ՀՊՄՀ-ում անվճար մաթեմիատիկա սովորելու համար անհրաժեշտ էր հավաքել 25.25, վճարովի՝ 16.75 միավոր, իսկ հայոց լեզու և գրականություն անվճար ուսումնասիրելու համար՝ 31.25, վճարովի՝ 15.50 բալ: Սոցիալական աշխատանք ֆակուլտետում անվճար սովորելու համար անհրաժեշտ էր հավաքել 38.75, վճարովի՝ 18.50 բալ, իսկ սոցիալական մանկավարժ դառնալու համար՝ անվճար համակարգում 32.00, վճարովիում՝ 25.75 բալ:
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ ԵՊԼՀ-ում անվճար հիմունքներով լեզվաբանություն սովորելու համար անհրաժեշտ էր 54.50, վճարովի՝ 38.00 միավոր, իսկ ԼՄՀ ֆակուլտետում անվճար անգլերեն ուսումնասիրելու համար՝ 56.25, վճարովի՝ 43.25 բալ: Թարգմանչական (հայերեն-անգլերեն) անվճար սովորելու համար պետք էր 57.25, վճարովի՝ 30.00 միավոր:
Տասնմեկ հազարից ավելի դիմորդ այս տարի հունիսի 2-ից մասնակցում է միասնական քննությունների: Քննություններն անցկացվում են հանրապետության 34 քննական կենտրոններում: