Ավստրիացի մասնագետը Գյումրիում իրականացնում է մանկական ուրոլոգիական վիրահատություններ
SocietyԱվստրիայից ժամանած մասնագետի կողմից Գյումրու «Ավստրիական մոր ու մանկան» հիվանդանոցում իրականացվում են մանկական ուրոլոգիական վիրահատություններ: Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ուրոլոգիական հիվանդությունների թվի աճ է նկատվում: Աճի դինամիկա կա նաև Հայաստանում, սակայն, եթե մարզերում համեմատաբար թեթև դեպքերում վիրահատական միջամտություններ իրականացվում է տեղում, ապա ավելի բարդ դեպքերի համար, հիմնականում մասնագետների բացակայության պատճառով, հիվանդները տեղափոխվում են Երևան:
Նշված հիվանդանոցի հետ համագործակցության արդյունքում մեկ շաբաթ շարունակ, Գյումրիում, նախ բուժհետազոտություն, ապա նաև անհապաղ դեպքերի վիրահատություն է իրականացնում Լինցի «Գթասիրտ քույրեր» հիվանդանոցի մանկական ուրոլոգիական ծառայության ղեկավար Յոզեֆ Օսվալդը: Արդեն հետազոտված 30 և առաջիկա օրերին ևս 20 երեխա՝ այս թիվը խոսում է խնդրի լրջության և մանկական ուրոլոգի պահանջի մասին: Գյումրիում աշխատանքային մեկ օրվա ընթացքում ավստրիացի մասնագետը մանկական ուրոլոգիայի բավական բարդ դեպքեր հանդիպել էր՝ հիմնականում երիկամաքարային, միզուղիների հետ կապված դեպքեր: Եթե այս հիվանդությունների զարգացման համար կա գենետիկական գործոնը, ինչպես նաև կծվի և աղի չարաշահման դեպքերը, ապա վերջին տարիներին նկատելի է բնածին արատների թվի աճը: «Մինչ այս մեր հիվանդանոցում զբաղվել ենք մանկական ուրոլոգիայի համեմատաբար պարզ դեպքերով, բայց ավելի բարդ ուրոլոգիական, ֆիզիոլագիական արատներով երեխաներին ուղղորդում ենք Երևան: Կարող եմ ասել, որ այսօր այստեղ իրականացվող վի րահատությունները եզակի են ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաև տարածաշրջանում»,- «Արմենպրես»-ին տեղելացրեց Գյումրու «Ավստրիական մոր ու մանկան» հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
Ավելացնենք, որ հիվանդանոցը եվրոպական կլինիկաներում երիտասարդ մասնագետների վերապատրաստման առաջարկ է ստացել:
Արմենուհի Մխոյան