Հայաստանը գործընկերոջ կարգավիճակով կմիանա Շանհայան համագործակցության կազմակերպությանը. Պուտին
SocietyՀայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը դառնալու են Շանհայան համագործակցության կազմակերպության գործընկերներ: «Շանհայանհամագործակցությանկազմակերպության ընտանիքինգործընկերների կարգավիճակովմիանալու են Հայաստանը,Ադրբեջանը, Կամբոջան ևՆեպալը»,Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՌուսաստանիԴաշնության նախագահ ՎլադիմիրՊուտինը:
Նա նշել է, որ բազմաթիվ երկրներ հետաքրքրված են միանալ ՇՀԿ-ն աշխատանքներին: «Մենք անպայմանորեն կքննարկենք բոլոր երկրների հայտերը: Բացի այդ, մենք սկսում ենք Շանհայան համագործակցության կազմակերպությանը Հնդկաստանի և Պակիստանի անդամակցության գործընթացը, իսկ Բելառուսի Հանրապետությունը կստանա դիտորդի կարգավիճակ»,-ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասել է Պուտինը:
Իր հերթին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շեշտել է, որ բացի վերը նշված երկրներից, Շանհայան համագործակցության կազմակերպության հետ համագործակցելու ցանկություն են հայտնել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիան: «Մեր կազմակերպությունը պետք է պահպանի թափանցիկության և գրավչության սկզբունքները: Մի շարք երկրներ ցանկանում են աշխատել Շանհայան համագործակցության կազմակերպության շրջանակներում, և ես կարծում եմ, որ այդ երկրները արժանի են աջակցության, և մենք այնպայման փուլ առ փուլ կքննարկենք այդ հարցը, որպեսզի այդ քÕ �յլերը նպաստեն մեր կազմակերպության հետագա ամրապնդմանը, այլ ոչ թե թուլացմանը»,-ընդգծել է նա:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ևս հուլիսի 9-ին Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին