Լոլիտան, Սերգեյ Լազարևն ու Լերա Կուդրյավցևան կոչ են արել Ֆրիսկեի ընտանիքին չվիճաբանել Շեպելևի հետ
LifestyleStyle.news.am-ը գրում է.

Վերջին օրերս ռուսական մամուլում հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը, հատկապես երգչուհու հայրը լավ չէր արձագանքում Ժաննայի ամուսին` Դմիտրի Շեպելևի մասին: Ռուս աստղերը կոչ են արել Ֆրիսկեի ընտանիքին հարթել ծագած վիճաբանությունը:
Շուտով հանրահայտ երգչուհու մահից հետո պարզվեց, որ նրա ընտանիքը չվիճաբանել է շոումեն Դմիտրի Շեպելևի հետ: Նույնիսկ նախօրեին, հուլիսի 8-ին, երգչուհու ծննդյան օրը, Ֆրիսկեի ընտանիքն ու Շեպելևը իրարից առանձին են այցելել երգչուհու գերեզմանը:
Երգչուհու հայրը, Վլադիմիր Բորիսովիչը, հեռուստաշոուներում Շեպելևի հանդեպ վատ վերաբերմունք է դրսևորել: Իր կարծիքով, Դմիտրին սխալներ է թույլ տվել իր դստեր բուժման ընթացքում, համաձայնվելով գործածել ոչ լիարժեք զննություն անցած դեղամիջոցներ, ինչպես նաև լրագրողների հետ է կիսել բուժման վայրերի մասին եղած տեղեկությունները:

Սակայն ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչները որոշել են աջակցել Շեպելևին: Առաջինն այդ մասին ասաց երգչուհի Լոլիտա Միլյավսկայան: “Ես հիանում եմ Դիմայով, այդ անձնավորության մեջ ցուցադրական ոչինչ չկա և զարմանալի է, որ մինչ օրս նա դիմակայում է ուրիշների իր կյանքի մեջ խառնվելու փաստին: Իմ մայր այժմ Բուլղարիայում է գտնվում, և այնտեղ էր նաև Դիման երեխայի հետ: Ես խնդրեցի մորս մոտենալ նրան և հարցնել, թե ինչով կարող ենք նրան օգնել և հրավիրել ընթրիքի:
Մայրս ասաց, որ անհարմար է զգում, քանի որ կան անտաշ մարդիկ, որոնք մոտենում էին Դիմային և խնդրում նկարահանվել իր հետ և նա տեսնում էր, թե ինչպես է Դիման ամբողջ մարմնով կծկվում: Ի վերջո մայրս մոտեցավ նրան և ասաց. “Ներեցեք ինձ, ես Լոլայի մայրն եմ, կարո՞ղ ենք ինչ-որ բանով օգնել ձեզ:” Եվ երբ նա հոգոց հանեց և հանեց ակնոցները, մայրս տեսավ նրա երկնագույն աչքերը, որոնք լի էին արցունքներով:
Մայրս մինչև հիմա չի կարող սթաձվել Դիմայի հարցից, թե արդյոք նրան մեղադրում են: Մայս պատասխանեց. “Դիմա, իսկ ո՞վ կարող է ձեզ մեղադրել: Դուք հիանալի հայր եք, որը մի քայլ անգամ չի հեռանում իր երեխայից:” Այս կապակցությամբ ես մեծ խնդրանք ունեմ. Բոլոր նորմալ և անորմալ մարդիկ, հանգստացեք և մի խառնվեք Դմիտրի Շեպելևի կյանքի մեջ: Նա արժանի է հարգանքի”,- երգչուհին հայտնեց Super-ին:
Հեռու չի մնացել նաև Ֆրիսկեի ընտանիքի և Շեպելևի այս վիճաբանությունից հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան. “Նրանք պետք է լուծեն այս հարցը միասին, Աստված վկա: Համոզված եմ, որ նրանք հաշտ և համերաշխ պետք է ապրեն, և դա անպայման կստացվի իրենց մոտ: Հուսով եմ, որ նրանք խելացի մարդիկ են: Իսկ մենք` կոլլեգաներն և ընկերները, չուռճացնենք այս ընտանեկան վիճաբանությունը: Հարկավոր չէ պղծել Ժաննայի նման լուսավոր և բարի մարդու հիշատակը, ինչպիսին միշտ Ժաննան էր”, - հայտնել է Կուդրյավցևան:
Երգիչ Սերգեյ Լազարևը նույնպես կոչ է արել բոլորին հանգստանալ Ժաննա Ֆրիսկեի հանուն հիշատակի: Նա ասել է. “Կարծում եմ, որ Ժաննայի ծննդյան օրը սրբապղծություն կլինի նման բաների մասին խոսելը, հարկավոր է խոսել միայն հենց նրա` Ժաննայի և նրա հոգու հանգստության մասին: Բոլոր ասեկոսեները, բամբասանքներն ու չարախոսությունները ուղղակի անընդունելի և սարսափելի են և չպե՛տք է հնչեն: Մենք պարզապես պետք է աղոթենք նրա հոգու հանգստության համար:”