Ցմահ դատապարտյալի հանձնուքի մեջ ՔԿՀ աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցներ
SocietyՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ցմահ ազատազրկված դատապարտյալի հանձնուքի մեջ թմրամիջոցներ են հայտնաբերել: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, զննության Õ § ենթարկվել քաղաքացի Մ.Կ.-ի հիմնարկի` ցմահ ազատազրկված դատապարտյալ Ա. Ս.-ի համար բերված հանձնուքը. լցոնած պղպեղի միջից հայտնաբերել և առգրավել են «B8» գրառմամբ 50 դեղահաբ:
Հաբերը հնարավորինս նմանեցված են եղել սխտորի պճեղների: Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրասվում են նյութեր: