Համասյանին վշտացրել է Կարսում իր հանդեպ ազգայնականների տրամադրվածությունը
CultureՀայտնի հայ ջազ-երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը մեծ հիասթափություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ պատմական հայկական Անի և Կարս քաղաքներում «Լոյս ի լուսոյ» համերգաշարից հետո իր հասցեին հնչեցվել են ռասիստական և ծայրահեղական արտահայտություններ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին Համասյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
«Շատ ցավալի է սպառնալիքների ենթարկվել Կարսում՝ մի տարածաշրջանում, որտեղից գալիս են իմ բոլոր նախնիները: Այն ամենը, ինչ մենք արել ենք, հայկական սուրբ շարականներն ու աղթոքները նվագելն ու երգելն էր: Ես ասում եմ ՈՉ ամեն տեսակ ծայրահեղականությանը: Ատելությունը չէր պատճառը, որ մեզ բերեց Կարս՝ կատարելու սուրբ երգերը… Դա արվել էր մարդկանց հիշեցնելու համար, որ ատելությունը չէ այն ճանապարհը, որը դարձնում է ազատ և խաղաղ ինքն իր հետ, ինչպես նաև հիշեցնելու, որ բոլոր նրանք, ովքեր օգտագործում են հավատը քաղաքական նպատակներով, սովորաբար ատելությո ւն են սերմանում մարդկանց միջև»,- նշել է Համասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ներկա էին գտնվել ու աջակցել էին Անիում և Կարսում համերգների ժամանակ:
Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի նախագահ Թոլգա Ադըգյուզելըսադրիչ հայտարարություն էր արել՝ կապված պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում հայ ջազ-երաժիշտՏիգրան Համասյանի համերգի հետ: Ադըգյուզելը մեղադրել էր բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի ներսում աջակցել են և նպաստել հայերաժշտի համերգի կայացմանը՝ սպառնալով, որ Կարսում դուրս կգան «հայերի որսի»:
Թուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանըհայտարարել էր, որ դատական հայց կներկայացնի Կարսում «հայերի որս սկսելու» սպառնալիք հնչեցրած թուրք ազգայնականիդեմ: «Անպատիժ մնացած ցանկացած ատելություն պարունակող խոսք դրա կողմից թիրախավորված մարդկանց գցում է «աղավնու անհանգստության մեջ» և հող < i>նախապատրաստում ատելության վրա հիմնված հանցագործությունների համար»,-ասել է հայ պատգամավորը: