Ութսուներեք տարեկանում մահացել է կինոդերասան Օմար Շարիֆը
Culture«Լոուրենս Արաբացի» և «Դոկտոր Ժիվագո» դասական ֆիլմերի դերասան Օմար Շարիֆը մահացել է 83 տարեկանում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Եգիպտացի դերասանը «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր է և առաջադրվել է «Օսկար»-ի 1962 թվականին՝ Դեվիդ Լինի «Լոուրենս Արաբացի» ֆիլմում Շերիֆ Ալիի դերի համար:
Նա «Ոսկե գլոբուս» է ստացել «Դոկտոր Ժիվագո» կինոնկարի համար: Այս տարի ավելի վաղ նրա գործակալը հաստատել էր, որ նրա մոտ ախտորոշվել է Ալցհեյմերի հիվանդություն:«Նա այս առավոտյան սրտի կաթված է ստացել Կահիրեի հիվանդացում»,- տեղեկացրել է Շարիֆի գործակալ Սթիվեն Քենիսը: