Գյումրիում հայ երաժիշտների կատարմամբ հնչել են վրացի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:
CultureՎրացի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հայ երաժիշտների կատարմամբ, հուլիսի 10-ին հնչել են Գյումրիում: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, Գյումրու Բրուտյանի անվան թիվ 4 արվեստի դպրոցում տեղի ունեցավ «Հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոն»-ի շրջա նակներում անցկացվող երկրորդ համերգը՝ Դիլիջանից հետո: Օթար Տատիշվիլի, Գևորգ Շավերզաշվիլի, Կախա Ցաբաձեի, Վաժա Ազարաշվիլիի ստեղծագործությունները ներկայացվեցին հայ երաժիշտների կատարմամբ: Հայստանում փառատոնի ավարտից հետո, արդեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կներկայացնեն վրացի երաժիշտները՝ Վրաստանում: Սա երկու ազգերի մշակույթի քարոզման լավագույն դրսևորումն է:
Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: «Այս փառատոնը երկու ժողովուրդների մշակութային բարեկամության էլ ավելի ամրապնդման հիանալի առիթ է: Երեք օր շարունակ Հայաստանի երեք քաղաքներում կթևածեն վրաց ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեղեդիները՝ հայ երաժիշտների կատարմամբ, իսկ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Վրաստանում՝ վրացի երաժիշտների կատարմամբ: Այս փառատոնի շրջանակներում կխթանվի երկու ազգերի երաժշտության տարածումն ու մասսայականացումը»,- նշեց Արամ Սաթյանը:Փառատոնի անցկացմանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ի դեպ, Հայաստանի կոմպոզիտորներÕ « միությունն անցած տարի նմանատիպ համատեղ փառատոն անցկացրեց ռուս կոմպոզիտորների հետ: Կա ծրագիըշարունակական դարձնելու մտադրություն:«Վրացի կոմպոզիտորների ստեղծագործությունները մեզ շատ հոգեմոտ են: Մեր մշակութային ավանդույթները դեռևս շատ հին ժամանակներից հյուսված գալիս են, և այսօր անչափ հաճելի է ունկնդիրը լինել հարևան այս ազգի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների»,- փառատոնի մասին կարծիքը «Արմենպրես»-ին փոխանցեց Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:
Արմենուհի Մխոյան