Օրեր առաջ ESem.am-ին հայտնի էր դարձել, որ «Վիտամին» ակումբի Չարենցը՝ Կարեն Սահակյանը, պատրաստվում է լքել ամուրիների ցանկը: Մինչ հարսանիքը, հումորիստը մեզ հետ զրույցում թեև չհերքեց ամուսնանալու մասին լուրը, սակայն նշեց, որ չի ցանկանում բարձրաձայնել իր կյանքի կարևորագույն իրադարձության մասին: «Այն խիստ անձնական է»,-ասաց հումորիստը:
ESem.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Կարենն ու Աննան արդեն ամուսնացել են:) Զույգն օրհնություն է ստացել Աբովյանի նորակառույց Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:) Կարենն ու Աննան միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել, փոխանակվել ամուսնական մատանիներով և խոստացել հավերժ սիրել իրար :)
Նշենք, որ Չարենցի կինը` Աննան, Գերմանիայից է: Այս տարվա ապրիլի 15-ին նրանք նշանվել են: Հունիսի 5-ին նա եկել է Հայաստան, հավանաբար, հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով զբաղվելու համար, քանի որ այդ ամենով զույգն է զբաղվել:) Հարսի և փեսայի պարը բեմադրել է դերասան Սարգիս Գրիգորյանի կինը՝ դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանը:
Ամուսնությունից հետո Կարենն ու Աննան մեկնել են հարսանեկան ճամփորդության :)