Եղանակը Հայաստանում
SocietyՀանրապետության տարածքում` Հուլիսի 11-ին և 15-ին հյուսիսային շրջաններում, 12-13-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Հուլիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-12-ին կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևանում հուլիսի 11-ին, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2015/07/11/59312/