Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Յուրահատուկ և անակնկալներով լի «Ոսկե ծիրան»-ի մեկնարկին հաշված ժամեր են մնացել

Society

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկին հաշված ժամեր են մնացել: «Ծիրանից ծիրան» ապրող կինոսերները, որոնք 365 օր սպասել են իրադարձության մեկնարկին, անկասկած, հիասթափություն չեն ապրի. փառատոնն անակնկալներ է պատրաստել բոլոր կինոսերների համար: Եվ ոչ միայն բազմազան ու տարբերվող ֆիլմերի տեսքով…

«Արմենպրես»-ը ներկայացնում է հուլիսի 12-19-ն անցկացվող տասներկուերորդ կինոտոնի առանձնահատկությունները:

Մուտի, Կինսկի, Գեդիկյան…

Փառատոնի այս տարվա հյուրերի ցանկն աստղառատ է: Նախ՝ իտալացի կինոդիվա Օռնելա Մուտին իր ներկայությամբ կզարդարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Հայ հանդիսատեսին նա առավելապես ծանոթ է «Անսանձի սանձահարումը» (1980) կատակերգական ֆիլմից, որտեղ նա խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ: «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը»  կինոնկարի երևանյան պրեմիերան:

Նաստասյա Կինսկին նույնպես կլինի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերից:  Գերմանացի դերասանուհին համաշխարհային ճանաչման հասավ 1978 թվականին` հանդես գալով Ալբերտո Լատուդայի իտալաիսպանական «Եղիր ինչպես կաս» ռոմանտիկ ֆիլմում, որտեղ Կինսկիի զուգընկերն էր Մարչելո Մաստրոյանին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Մեկ այլ անակնկալ՝ ֆրանսիահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանը կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին: Գեդիկյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Մի շարք ֆիլմերում Գեդիկյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիկյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց ՀայոÖ ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: Այդ ֆիլմով էլ կմեկնարկի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը: Դե, իսկ փակման ֆիլմը Համո Բեկնազարյանի «Նամուսն» է: Ի դեպ, Գեդիգյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսից կստանա «Եղիցի լույս» մրցանակը:

Երևան կժամանի նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան, իսկ լեհ անվանի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին վարպետության դաս կանցկացնի:

Երևանյան պրեմիերաներ

Հայ կինոսերները հնարավորություն կունենան դիտել Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացածՋաֆար Փանահիի «Տաքսի»  (Իրան, 2015),  անվանի շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ի մրցանակակիր սև կատակերգությունը՝ «Աղավնին նստել էր ճյուղին՝ մտորելով կյանքի մասին» (Շվեդիա/Նորգեգիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2014) և ամերիկացի անկախ կինոգործիչ Ռոբ Նիլսոնի «Կամուրջ դեպի սահման» (ԱՄՆ, 2014) ֆիլմերը:

Հայոց ցեղասպանության տարելից

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ 12-րդ «Ոսկե ծիրան»-ի առանցքում կլինեն թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ Եղեռնին նվիրված երկու ծավալուն ծրագիր՝ «Մենք կանք» և «Այլևս երբեք»: Կցուցադրվեն մասնավորապես Ատոմ Էգոյանի «Արարատ», Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ», Հենրիկ Մալյանի «Նահապետ», Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ», Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» և բազմաթիվ այլ կինոնկարներ:

 Հարգանքի տուրք

 Այս տարի ևս «Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին: Ցուցադրություններ կլինեն` նվիրվածՀենրիկ Մալյանի և Հենրիկ Մարգարյանի 90, Լևոն Աթոյանցի 85 և Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյաններին: Կցուցադրվեն Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք»  (Հայաստան, 1980), Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» (1964), օպերատոր Լևոն Աթոյանցի նկարահանած«Ավդոյի մեքենան» (1966), ինչպես նաև Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք»  (1988) ֆիլմերը:

 Մրցութային ծրագիր

Փառատոնի մրցութային ծրագիրը բազմազան է: Այստեղ ևս յուրաքանչյուր կինոսեր իր ճաշակին համապատասխան ֆիլմ կգտի: Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ` 105 երկրից:  Ընտրված 76 ֆիլմից 12-ը կմրցեն Միջազգային խաղարկային, 13-ը` Միջազգային վավերագրական, 17-ը`Հայկական համայնապատկեր, և 34-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութա յին ծրագրերում: Մրցութային ֆիլմերի աշխարհագրությունն այս տարի ընդգրկում է 26 երկիր:

«Ոսկե ծիրան»-ի ընթացքին կհետևի Ռոզա Գրիգորյանը 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live