Լիդուշիկի տարեդարձի հայտնի հյուրերն ու անակնկալը Գերմանիայից
LifestyleBlognews.am-ը գրում է.
Պատանի երգչուհի Լիդուշիկն այսօր տոնում է 16-ամյակը, ինչի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին ոչ միայն նրա ընկերներն ու հարազատները, այլև երկրպագուները։ Երգչուհու համար ավանդույթ է դարձել տարեդարձի օրը երկրպագուներին հանդիպելը։

Նրա նոր ձայնասկավառակի շնորհանդեսը մեծ ոգևորություն էր առաջացրել, երկրպագուների՝ հատկապես՝ փոքրիկների շրջանում։ Նրանք մեծ խանդավառությամբ լսեցին Լիդուշիկի կատարումները, նայեցին ակրոբատների ներկայացրած համարները։ Երգչուհին սիրված երգերից բացի ներկայացրեց նաև պրեմիերա՝ «Հայաստանի նոր պատանին»։
«Ինձ համար, կարելի է ասել, անակնկալ էր նոր երգիս պրեմիերան։ Մոտ մեկ շաբաթ առաջ Էդգար Ալեքսանյան ինձ ուղարկեց այս երաժշտությունը, որի հիման վրա Ավետ Բարսեղյանը մեկ գիշերում գրեց խոսքերը։ Ինձ թվում էր՝ չենք հասցնելու ձայնագրել, բայց հասցրեցինք։)»,-BlogNews.am-ի հետ զրույցում ասաց հոբելյարը։

Լիդուշիկի տարեդարձի կապակցությամբ Գերմանիայից Հայաստան էր ժամանել նրա երկրպագուն՝ Լենան։ «Նա որոշ չափով դարձել է ընկերուհիս և ինձ համար շատ ուրախալի էր, որ Գերմանիայից ժամանել է Հայաստան՝ հատուկ տարեդարձիս մասնակցելու համար։ Լենան գիշերն է եկել, այսօր երեկոյան վերադառնալու է, այնպես որ, օրվա երկրորդ մասը նրա հետ կանցկացնեմ, կգնանք զբոսնելու, իսկ երեկոյան ծնունդս կնշեմ ընտանիքիս հետ»,- ասաց երգչուհին, ով Լենայի հետ կատարեց իր և Դիանա Կալաշեվայի զուգերգը՝ «Քո նման» երգը։
Խոսելով նվերերի մասին՝ Լիդուշիկ նշեց, որ չի հասցրել բացել նվերները, սակայն իր համար ամենամեծ նվերն այն մարդիկ են, ովքեր եկել են միջոցառմանը։ Ի դեպ, հոբելյարի հետ նկարվել ցանկացողներն այնքան շատ էին, որ հերթից դուրս մնացողները սկսում էին արտասվել:)

Տորթի մոմերը փչելիս Լիդուշիկը երազանք է պահել, որպեսզի այս տարի համերգներով լինի բոլոր այն քաղաքներում, որտեղ չի եղել և, իհարկե, ուզում եմ բոլոր երեխաները, ովքեր հիվանդ են, առողջանան։
BlogNews.am-ը շնորհավորում է Լիդուշիկին և մաղթում երազանքների իրականացում:)























Նյութը և լուսանկարները՝ Ամալյա Հովհաննիսյանի