Ինչո՞վ եմ ես կապված իշխանությունների հետ. Արմեն Հարությունյան
SocietyՄարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր ընտրված Արմեն Հարությունյանն աշխատանքի է անցնելու օգոստոսի վերջին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Հարությունյանը:
Նա նշեց, որ դեռ գտնվում է Ուկրաինայում եւ աշխատում է ՄԱԿ-ում, օգոստոսի վերջին կանցնի ՄԻԵԴ-ում աշխատանքին, այդ պատճառով դեռ դատարանի գործունեության հետ կապված չի ցանկանում ոչինչ ասել:
Արմեն Հարությունյանին հարցրեցինք ՄԻԵԴ-ի մրցույթից, մասնավորապես՝ նրա հակառակորդները գրագողության փաստերի մասին էին բարձրաձայնում, ասում էին, թե իշխանության թեկնածուն է, իսկ ահա կոմիտեի հրապարակած եզրակացության պարզվեց, որ նա մյուս մրցակից թեկնածուից՝ Լիանա Հակոբյանից չնչին առավելություն ունի: «Այդ ամեն ինչը միշտ էլ նման պրոցեսների ժամանակ նման մարդիկ հայտնվում են: Ինչ վերաբերում է կոմիտեին, ես չգիտեմ՝ ինչ փոքրամասնության մասին է, գիտեմ, որ կոմիտեն ինձ է երաշխավորել, իսկ կոմիտեի երաշխավորությունը հաստատ երկրի իշխանություններից չէր գալիս: Մնացած բաները պետք է դատարանով հարցը բարձրացնել, ով ինչ ասում է, ամեն ինչին հո՞ չենք կարող ռեակցիա տալ»,-այսպես պատասխանեց Արմեն Հարությունյանը իր հասցեին հնչեցվող քննադատություններին:
Նա չհամաձայնեց դիտարկմանը, որ իշխանության հետ կապված է հազար թելերով ու դա կարող է կաշկանդել ՄԻԵԴ-ում իր անկախ դատավոր լինելու: «Ինչո՞վ եմ ես կապված, ես հինգ տարի է՝ աշխատում եմ մի համակարգում, որը երկրի հետ կապված չէ, օմբուդսմեն եմ աշխատել, օմբուդսմենի ի՞նչն է կապված, դրանից առաջ էլ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր եմ եղել, դրանից ո՞րն է կապված իշխանության հետ, դրանք են եղել իմ աշխատանքները»,-ասաց Արմեն Հարությունյանը::
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից դատավոր է ընտրվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Նա ստացել է 119 քվե, Արայիկ Ղազարյանը՝ 15, իսկ Լիանա Հակոբյանը՝ 23 քվե: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 79 քվե: http://news.am/arm/news/273523.html