Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղարին

Society

 ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հուլիսի 12-ին հանդիպել է Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղար Բոգդան Ստանոևիչի հետ:  Ինչպես  Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրտվական բաժնից, Հասմիկ Պողոսյանը ողջունել է  հյուրին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակի շրջանակներում խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաև կարևորել իր մասնակցությունը համաժողովին և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում` հուլիսի 12-19-ը ցուցադրվելու է 5 ռումինական կինոնկար: 

ՀՀ մշակույթի նախարարը նաև կարևորել է Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղար Բոգդան Ստանոևիչի «Մշակութային ժառանգության ռեսուրսները. մշակութային զբոսաշրջություն և միասնական մշակութային ժառանգություն» խորագրով զեկույցը «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն» թեմատիկ կլոր սեղանի շրջանակներում: 

Բոգդան Ստանոևիչը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել իր հիացմունքը հայ ժողովրդի եւ հայկական մշակույթի հանդեպ։ 

Հասմիկ Պողոսյանը նշել է, որ հայ-ռումինական մշակութային համագործակցության սկիզբը դրվել է 1997թ. սեպտեմբերի 20-ին, երբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բանագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը և ավելացրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին 2006-2010 թթ. համար ստորագրվել է գործնական ծրագիր, որը սակայն շարունակությ ուն չի ստացել: 

ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ վերջին տարիներին հայ-ռումինական մշակութային համագործակցության առանցքը կազմում է ռումինահայ ժառանգության ուսումնասիրումը և ներկայացումը: Այդ նպատակով 2013-ից ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ Ռումինիա էր մեկնել հայտնի ֆրանսահայ գիտնական, պատմաբան Կլոդ Մութաֆյանը` Ռումինիայում հայկական մշակութային ժառանգությունը ուսումնասիրելու, իսկ հետագայում նաև՝ այդ ժառանգությանը նվիրված գիտաժողով ու ցուցահանդես կազմակերպելու համար: Պայմանավորվածության համաձայն, ցուցահանդեսը պետք է կայանա Ռուբինիայի Արվեստի ազգային թանգարանում: 2014 թ. ընթացքում Կ. Մութաֆյանը  ավարտել է իր ուսումնասիրությունները և ձևավորել ցուցահանդեսի հայեցակարգը: 

Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղարը նշել է, որ վերոնշյալ ցուցահանդեսը տեղի կունենա 2016 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում։ 

Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է արտերկրում գտնվող ազգային ժառանգության ուսումնասիրությունն ու հավաքագրումը: Այդ նպատակով ՀՀ Ազգային գրադարանը նախաձեռնել  և իրականացնում է աշխարհում առկա հայ գրականության հաշվառում և հավաքագրում: 

Նախարարը նշել է, որ ներկայում գրադարանը հայտնաբերել է, որ Ռումինիայի  Դումբրավեն քաղաքի գրադարանում առկա է հայերեն կամ հայ հեղինակի 14 անուն գիրք, որոնք չկան ՀԱԳ հավաքածուի մեջ։ Հասմիկ Պողոսյանն առաջարկել է Ռումինիայում ՀՀ դեսպանության միջոցով այդ գրականության կրկնօրի¬նակները Դումբրավենի քաղաքի գրադարանից փոխանցել  Հայաստանի ազգային գրադարանին։  Ի պատասխան՝ Ռումինիայի մշակույթի նախարարության պետքարտուղարը նշել է, որ ընթացք կտա՝ գրականության կրկնօրի-նակները Դումբրավենի քաղաքի գրադարանից փոխանցելու  Հայաստան։ 

Անդրադարձ է եղել նաև ռումինահայ գրող, Ռումինիայի սենատի անդամ, Ռումինիայի հայոց միության հիմնադիր և նախագահ, նախկին ֆինանսների նախարար, գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքին։ «Շշուկների մատյանը» հրատարակվել է 2009-ին և համարվել Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը' արժանանալով Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Գիրքը թարգմանվել է ավելի քան 15 լեզուներով: 

Հասմիկ Պողոսյանը Բոգդան Ստանոևիչին է նվիրել «Հայերը Ռումինիայում» լուսանկարչական ալբոմը։

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live