Երեւան-Երասխ ճանապարհին ԲՄՎ-ն շրջվել է. 3 տուժածների վիճակը ծանր է
SocietyՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 03.14-ին ահազանգ է ստացվել, որ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում` Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 08 UU 708 համարանիշի (վարորդ՝ Ա. Հ. ծնվ.1966 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին եւ շրջվել:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղեւոր 39-ամյա Է. Մ.-ին եւ տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա, իսկ Ա.Հ.-ն եւ ուղեւորներ՝ 38-ամյա Հ. Կ.-ն, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: