«Ֆոլքսվագեն»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխային
Societynews.am-ը գրում է.
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 13.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն» մակնիշի 64 MM 060 պ/հ (վարորդ Շ.Ս. ծնվ.1966թ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ 7-ամյա Ա.Ս.-ին։
Վթարի հետեւանքով փոքրիկն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: