People ամսագիրը կազմել է 2014թ. ամենասեքսուալ մարզիկների վարկանիշային ցուցակը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալ» ակումբի և Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը, գրում է Лента-ն։
23-ամյա ֆուտբոլիստի լուսանկարը հայտվել է ամսագրի նոր համարի շապիկին, իսկ նրա մասին պատմել է կինը՝ Դանիելա Օսպինան։
«Նա շատ գրավիչ տղամարդ է։ Սակայն ինձ ավելի շատ դուր է գալիս որպես անհատ։ Դրա համար էլ ես նրան սիրում եմ»,- պատմել է կինը։