Այս անգամ <<ջրցան>>-ով ջրվեցին ոստիկանները
Society<< Ոչ թալանին>> նախաձեռնությունը կրկին Բաղրամյանում էր: Այս անգամ եկել էին վարդավառը նշելով բողոքի խաղաղ ակցիա անցկացնելու: Նրանք դույլերով ու փոքրիկ ջրցաններով ջրեցին միմյանց ու ոստիկաններին:
Բաղրամյան փողոցից Ազատության հրապարակ իջնելու ճանապարհին ակցիայի մասնակիցները մի պահ փակեցին Բաղրամյանի այն հատվածը, որտեղ հունիսի 23-ին ոստիկանները ջրցան կիրառեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի խաղաղ ցույց անցկացնող ցուցարարների վրա: Սակայն կարճ ժամանակ անց ոստիկանները նրանց հեռացրին փողոցից ու հորդորեցին չփակել փողոցը: Ակցիայի մասնկացիցները <<Մենք են տերը մեր երկրի>>, <<Մեր ջրցանին չի>> վանկարկումներիով իրջան դեպի Ազատության հրապարակ:







Լուսանկարները՝ Անժելա Պողոսյան: