1 մլն դոլար՝ «Օզ երկրի կախարդը» ֆիլմի հերոսուհու գողացված կոշիկների մասին տեղեկության համար
LifestyleԱՄՆ-ում 1 մլն դոլար են առաջարկում տեղեկությունների համար, որը թույլ կտա գտնել «Օզ երկրի կախարդը» հայտնի ֆիլմից Ջուդի Գարլենդի մարմնավորած հերոսուհու կարմիր մետաքսե կոշիկները: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Կոշիկները գողացել են Մինեսոտա նահանգի Գրանդ Ռափիդս քաղաքի թանգարանից, որտեղ ծնվել է Գարլենդը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս տարվա օգոստոսին լրանում է կոշիկների անհետացման 10 տարին:
Թանգարանի ղեկավարությունը չի բացահայտում անձի ինքնությունը, ով այդպիսի տպավորիչ գումար է առաջարկել: Սակայն, թանգարանի տնօրեն Ջոն Քելշի խոսքով, նա Արիզոնա նահանգից է, Ջուդի Գարլենդի տաղանդի երկրպագուն:
Գողացված կոշիկներն ապահովագրված են 1 մլն դոլարով: Սակայն ներկայում դրանց արժեքը հասնում է 3 մլն դոլարի: