Խոշոր վթար Իսակովի պողոտայում. 5 մարդ տեղախփովել է հիվանդանոց
SocietyՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 19.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում (կամրջի վրա) տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E320» մակնիշի 29 PP 222 պ/հ եւ «Մերսեդես C200» մակնիշի 35 DU 905 պ/հ ավտոմեքենաները: Հարվածի արդյունքում մեքենաներից մեկի գազաբալոնը շպրտվել է: Հարվածից վնասվել է նաեւ էլեկտրասյունը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես E320»-ի 23-ամյա վարորդը եւ երեք ուղեւոր հոսպիտալացվել են:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
«Մերսեդես C200» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 27-ամյա Հ. Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար: