Ավտովթար ՊՆ-ի մոտ. Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց
SocietyՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 18.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրեւանդ փողոցում՝ Պաշտպանության նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել վեկտրա» մակնիշի 34 UA 132 պ/հ (վարորդ՝ Ա.Ա., 45-50տ.) եւ «Օպել Աստրա» մակնիշի 34 PR 185 պ/հ (վարորդ՝ Մ.Դ., ծնվ. 1978թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները եւ «Օպել Աստրա»-ի ուղեւոր Հ.Դ.-ն (մոտ 25տ.) դուրս են բերվել ավտոմեքենաներից տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի փականները, իսկ ժամը 18.30-ին՝ տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վերջիններս տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: