ՕՊԵԿ-ը շարունակում է ավելացնել նավթի արդյունահանումը
SocietyՆավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) շրջանակներում նավթի արդյունահանման մակարդակը շարունակում է աճել՝ Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի արտադրության հաշվին: Այդ մասին ասված է կազմակերպության հուլիսին կազմված զեկույցում:
ՕՊԵԿ-ի շրջանակներում նավթի արդյունահանման ընդհանուր ծավալն աճել է օրական 283 հազար բարելով՝ հասնելով օրական 31,38 մլն բարելի: Կազմակերպության կողմից նավթի արդյունահանման հայտարարված քվոտան հունիսին գերազանցել է օրական 30 մլն բարելով, հաղորդում է Gazeta-ն:
Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման մակարդակը հունիսին աճել է օրական 230,9 հազար բարելով՝ հասնելով օրական 10,564 մլն բարելի, որի արդյունքում ՕՊԵԿ-ի բաժինը 33 տոկոսից հասել է 33,4 տոկոսի: