Գործարար Ստեռլինգովը Ղարաբաղից վերադառնում Է Ռուսաստան
SocietyՌուսաստանցի ձեռնարկիչ Գերման Ստեռլինգովը, որն այժմ գտնվում Է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, հուլիսի 13-ին Շուշիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ հուլիսի 16-ին կվերադառնա Ռուսաստան, բայց առանց ընտանիքի: Նա պնդում Է, որ ՌԴ-ի իրավապահ մարմինների մոտ իր նկատմաբ հարցեր են ծագել:
«Ես մեկնում եմ, որպեսզի հայ բարեկամներին ազատեմ այն հարցերից, թե նրանք թաքցնում են հանցագործների: Ես մեկնում եմ»,- մեջբերում Է Ստեռլինգովի խոսքը Panorama.am ինտերնետ-պորտալը:
Ռուսաստանի իրավապահ մարմինների մեկնաբանություններ ՌԻԱ Նովոստին առայժմ չունի:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ ձեռնարկիչ, հռչակավոր ֆերմեր, «Ալիսա» սակարանի հիմնադիր Ստեռլինգովը հեռացել Է Ռուսաստանից եւ իսպառ վաճառում Է ունեցվածքը: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ նա ընտանիքով տեղափոխվել Է Լեռնային Ղարաբաղ: