Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մոր և մանկան առողջության թեմայով սեմինարը Երևանում միավորել է ԱՀԿ անդամ 7 երկրների մասնագետների

Society

«Մոր և մանկան, դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարության պլանավորում և արժեքների գնահատում» թեմայով միջերկրային սեմինարը միավորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի յոթ  անդամ երկրի  45 մասնակիցների:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշել է, որ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող քննարկումները, մասնավորապես ծախսարդյունավետությանը վերաբերող խնդիրները` խիստ արդիական են: «Հաշվի առնելով, որ այս ուղղությունը  պահանջում է մշտական մեծ ծախսեր` մենք, անշուշտ, մեծ տեղ ենք տալիս նման  քննարկումներին»,- աս ել է Արմեն Մուրադյանը` շնորհակալություն հայտնելով  ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակին՝ այս միջոցառումը կազմակերպելու համար:

Նա սեմինարի մասնակիցներին մաղթել է  արգասաբեր և արդյունավետ  աշխատանք` հանուն երեխաների, հանուն մոր և մանկան առողջության:

Սեմինարին մասնակցելու համար Հայաստան ժամանած մասնագետները նշել են, որ մոր և մանկան, դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարության պլանավորման և արժեքների գնահատման հիմքերից են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության  դրույթները:

Ներկայացվել են  այս  քաղաքականության ղեկավարող սկզբունքներն ու առավելությունները: Ընդգծվել է  բնակչության առողջության բարելավմանն ուղղված  այս ծրագրի` ըստ յուրաքանչյուր երկրի բնակչության  առանձնահատկության տեղայնացման, մշակման և ներդրման անհրաժեշտությունը:

ՀՀ առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանն իր զեկույցում ներկայացրել է մոր և մանկան ոլորտում Հայաստանում գրանցված հիմնական հաջողություններն ու խնդիրները: Նա նշել է, որ 2008թ. հետո  ծննդօգնության և  երեխայի առողջության պետական հավաստագրերի ներդրման շնորհիվ վերջին հինգ-վեց տարում մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում էականորեն բարելավվել  է բուժօգնության որակը, նվազել են մայրական և մանկական մահացության հիմնական ցուցանիշները:

Բարեփոխումները  նպաստել են նաև բուժաշխատողների աշխատավարձերի ավելացմանը, դեղերով ապահովվածությանը: Աշխատանքներ են տարվել նաև մարզերում մանակական վերակենդանացման ծառայության բարելավման ուղղությամբ:

Նունե Փաշայանն անդրադարձել է  նաև նորածնային սկրինինգների արդյունավետությանը, միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ առողջապահության  նախարարության սերտ համագործակցությանը:

Մասնագետի խոսքով`  շարունակում են օրակարգային  մնալ մանկաբույժների վերապատրաստման, բուժօգնության որակի բարելավման, հավելյալ ֆինանսավորման հարցերը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ այս հանդիպման հիմնական նպատակը ծրագրավորման մի նոր գործիքին ծանոթացնելն է։ Դա հնարավորություն է տալիս գործող ծրագրերի ծախսերի կանխատեսումներ անել և ռազմավարական գնահատականներ տալ։ «Այն մշակել են ԱՄՆ-ի փորձագետները, ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Մանրամասն կքննարկվեն ծրագրային այս մոտեցման հնարավորությունները և կիրառման  ուղիները։ Դրանք նախատեսված են առողջապահական ամբողջ համակարգի, ա յդ թվում`  հանրային առողջապահական խնդիրների լուծման համար»,- ասել է  փոխնախարարը` հավելելով, որ մոր և մանկան առողջության պահպանման խնդիրներն ամբողջ աշխարհում առաջնահերթություն են, ուստի  գործիքի կիրառումն առաջին հերթին արդիական է այս ոլորտում։

Լրագրողների  հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  նշել է, որ առողջապահության տարեկան բյուջեի շուրջ 35-40 տոկոսն ուղղվում է մոր և մանկան ոլորտին: Նա ընդգծել է, որ ծախսարդյունավետության մասին խոսելիս առաջնահերթությունը տրվում է արդյունքներին: Նախարարը կարևորել է  մանկական ծրագրերի հզորացումը, չափորոշիչների մշակումը, ինչպես նաև ֆինանսավորմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:   

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live