Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կոմայգու գիշերային կյանքի մի դրվագ. «սովորական» դանակահարություն, «աղջկա շորերով տղա», ծեծից մահացած պահակ…

Blognews.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Արթուր Ա.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Արթուրը մեղադրվում է տուժող Տիգրան Պ.-ի որովայնի շրջանին կտրող-ծակող գործիքով հարվածելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը կատարվել է Կոմայգում, գիշերվա ժամը 4-5-ի սահմաններում:

Արթուր Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչում, նա պնդում է, որ տուժողին ինքը չի դանակահարել, ծանր վնաս չի պատճառել:

Դատարանում տուժողը «չի ճանաչել» ամբաստանյալ Արթուրին՝ որպես իրեն ծանր մարմնական վնասվածք պատճառողի: Նկարագրել է, որ իրեն հարվածողը ավելի կարճահասակ է եղել՝ իր հիշելով:

Նախաքննական ցուցմունքում տուժողն ասել է, թե իրեն առաջին օգնությունը Կոմայգում ցույց է տվել մի աղջիկ: Բայց ավելի ուշ ինքն իմացել է, որ դա աղջկա շորերով տղա է եղել…

Կոնկրետ Արթուրի անունը հայտնել, նրա դեմ ցուցմունքներ են տվել դեպքի վայրում եղած վկաներ, ովքեր առերես հարցաքննությամբ պնդել են իրենց ցուցմունքները: Նրանք ծանոթ են եղել Արթուրին, հայտնել են, թե վիճաբանություն է եղել Կոմայգում: Արթուր Ա.-ն եղել է ագրեսիվ, նա հարվածել է տուժողի որովայնին…

Վկաների մի մասը, այդ թվում՝ առանցքային վկա Տիգրան Ք.-ն,  Կոմայգու գիշերային այն «աշխատողներից է», ովքեր «աշխատավայր» են ներկայանում զգեստափոխված…

Որոշ վկաներ, այդ թվում՝ Տիգրան Ք.-ն, այդպես էլ դատարան չներկայացան, նրանց բերման ենթարկելու որոշումները չկատարվեցին, դատարանում հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները:

Այս դատական նիստին հրապարակվեց տուժողի բարեկամի ցուցմունքը: Այս վկային բերման ենթարկելու որոշումը նույնպես չէր կատարվել, ոստիկանները վկային չէին գտել…

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ տուժող Տիգրանն իր բարեկամն է, նա դեպքից ոչ շատ առաջ Ռուսաստանից եկել էր Հայաստան: Բարեկամը նրա հետ սերտ շփումներ չի ունեցել:

Դեպքի օրվա վաղ առավոտյան Տիգրանը զանգել է վկային ու խնդրել է, որ նա գնա «Մուրացանի հոսպիտալի մոտ»: Վկան այդ հոսպիտալից մոտ երկու հարյուր մետրի վրա է բնակվում: Նա անմիջապես գնացել ու հանդիպման վայրում տեսել է Տիգրանին, ում որովայնի մասն արյունոտ էր: Տիգրանը բարեկամին ասել է, թե «Ոսկու շուկայի մոտ» ինչ-որ մեկը մոտեցել, իրենից ծխախոտ է խնդրել, ինքը չի տվել, իրենց միջև վիճաբանություն է առաջացել, ու անծանոթ երիտասարդը դանակով հարվածել է իրեն:

Տուժողի բարեկամն անմիջապես տաքսի ծառայություն է զանգել, տաքսիով Տիգրանին տարել է հիվանդանոց:

Քննիչի հարցին՝ վկան ծանո՞թ է Տիգրանի ընկերներին, շրջապատին, գիշերով Տիգրանը ի՞նչ գործ կարող էր ունենալ Կոմայգու մոտ, վկան պատասխանել է, որ տեղեկություններ չունի, Տիգրանի շրջապատով չի հետաքրքրվել, դանակահարող երիտասարդին չի ճանաչել:

Վկան ասել է, թե Տիգրանը ինչպես դեպքից առաջ, այնպես էլ դեպքից հետո չի աշխատել:

Այս վկայի ցուցմունքի հրապարակումով ավարտվեց գործի դատաքննությունը:

Մեղադրողը մի քանի րոպե ժամանակ խնդրեց՝ մեղադրական ճառին նախապատրաստվելու համար:

Հիշեցնենք, որ Կոմայգում կատարած հանցավոր արարքների համար Արթուր Ա.-ն մեկ անգամ արդեն դատապարտվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 20-ի դատավճռով:

Ըստ այդ դատական ակտի՝2013 թվականի ապրիլի 9-ին, դարձյալ գիշերվա ժամը 4-ին Արթուր Ա.-ն Կոմայգու մոտ աղմկել է, հայհոյանքներ է տվել, վիճաբանել է դիտողություն անող պահակի հետ, բռունցքով մեկ հարված է հասցրել նրա ծնոտին, պահակը վայր է ընկել ու գլխի շրջանում ստացել ծանր մարմնական վնասվածք: Նույն դեպքի շրջանակներում Արթուրը նաև ծեծի է ենթարկել մեկ այլ քաղաքացու:

Գործի քննության ընթացքում մահացել է Կոմայգու պահակը, ով ծանր վնասվածք էր ստացել գլխի շրջանում:

Արթուր Ա.-ն դատապարտվել է 150 հազար դրամ տուգանքի: Հաշվի է առնվել, որ Արթուրը գործի քննության ընթացքում՝ 2013 թվականի ապրիլի 18-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 26-ը՝ 6 ամիս 8 օր գտնվել է կալանքի տակ: Օրենքի համապատասխան հոդվածի կիրառմամբ՝ դատարանը Արթուր Ա.-ին ազատել է տուգանքի ձևով նշանակված պատժից:

Կոմայգում կատարած հանցավոր արարքների համար դատապարտումից, պատժից ազատումից հետո Արթուրը, մինչև Կոմայգու երկրորդ գործով մեղադրվելը, մի անգամ էլ դատվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Խմբի կազմում կատարած գողության փորձի համար Արթուր Ա.-ն 2015 թվականի մարտի 18-ի դատավճռով դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Այս գործով կայացված դատավճիռը ներկայումս բողոքարկվում է վերաքննիչ քրեական դատարանում:

Խմբակային այս գործի քննության ընթացքում բացահայտվել է Կոմայգում կատարված  հանցագործությունը, տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար մեղադրվել է Արթուր Ա.-ն, 2014 թվականի սեպտեմբերի 19-ից նա առնվել է արգելանքի տակ:

Միանգամից երկու գործով դատվող Արթուրի ձախ երիկամը հեռացված է, նա նյարդերի հետ կապված խնդիրներ ունի:

Մեղադրողն իր ճառում ապացուցված գնահատեց Արթուր Ա.-ի մեղքը՝ տուժող Տիգրանի որովայնի շրջանում դանակի հարված հասցնելու, նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Արթուրի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ մեղադրողը չնշեց: Նա միջնորդեց Արթուրին մեղավոր ճանաչել ու դատապարտել 5 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Եսայանը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար:

Դիտվել է 9345 անգամ

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday