Ռուսաստանում ավելի շատ ադրբեջանցիներ են բնակվում, քան Բաքվում
SocietyՌուսաստանի Դաշնության ուժային կառույցները հայտնել են, որ ներկայում Ռուսաստանում ավելի շատ ադրբեջանցիներ են բնակվում, քան Բաքվում:
Այս մասին հայտնել է asiarussia.ru լրատվական կայքը` նշելով, որ Ռուսաստանի բնակչության մեջ ցնցում չառաջացնելու համար պատկան կառույցները Մոսկվայում ադրբեջանցիների պաշտոնական թիվը նախընտրում են գաղտնի պահել:
Կայքը հայտնել է, որ ներկայում Մոսկվայի 11 մլն բնակչության միայն 4,6 տոկոսն է սլավոնական (ռուս, ուկրաինացի, բելառուս):
Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչների ազգային կազմը ներկայում այսպիսին է. ռուսներ` 31 տոկոս, ադրբեջանցիներ` 14 տոկոս, թաթարներ, բաշկիրներ եւ չուվաշներ` 10 տոկոս, ուկրաինացիներ` 8 տոկոս, հայեր` 5 տոկոս, տաջիկներ, ուզբեկներ, ղազախներ եւ ղրղզներ` 5 տոկոս, կորեացիներ, չինացիներ եւ վիետնամցիներ` 5 տոկոս, վրացիներ` 3 տոկոս, մոլդովացիներ` 3 տոկոս, գնչուներ` 3 տոկոս, հրեաներ` 2 տոկոս, այլ ժողովուրդների ներկայացուցիչներ` 4 տոկոս:
Նշվում է նաեւ, որ բացի այն, որ Ռուսաստանում ավելի շատ ադրբեջանցիներ են բնակվում, քան Ադրբեջանի մայրաքաղաքում, նույն պատկերն է նաեւ թաթարների հաշվով. Մոսկվայում ավելի շատ թաթար է բնակվում, քան Կազանում: Վերջին 15 տարիների ընթացքում Ռուսաստանում 40 տոկոսով աճել է մուսուլմանների թիվը: 132 մլն բնակչությամբ Ռուսաստանի 25 տոկոսը 21-րդ դարակեսին մոտ կազմելու են մահմեդականները:
Ադրբեջանում «ԱԴԱՄ» սոցիոլոգիական ծառայության կողմից 2012 թվականին անցկացված համազգային հարցման տվյալներով՝ այդ հանրապետության բնակչության 62 տոկոսից ավելին ցանկանում է ընդմիշտ կամ ժամանակավորապես լքել երկիրը:
1989 եւ 2010 թվականների միջեւ Ռուսաստանում անցկացված մարդահամարի տվյալներով՝ ՌԴ-ում ադրբեջանցիների թիվը գրեթե երկու անգամ մեծացել էր: Սակայն, փորձագետները գտնում են, որ պաշտոնական տվյալները չեն անդրադարձնում իրական պատկերը, եւ ՌԴ-ում ադրբեջանցիների թիվը կազմում է մոտ 2,5 մլն մարդ: Այս թիվը 2012 թվականի հուլիսի 5-ին հաստատել էր նաեւ Ադրբեջանական սփյուռքի հետ աշխատանքների գծով պետկոմիտեի ղեկավար Նազիմ Իբրահիմովը: Ադրբեջանը հայտարարում է երկրի բնակչությունը մոտ 9,5 մլն լինելու մասին, սակայն, իրականում այն 2,5 մլն մարդով պակաս է, այսինքն` չի գերազ անցում 7 միլիոնը, քանի որ ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը գործնականում հաշվի չի առնում միգրացիան: