Մալականի այգու մոտակայքում հրդեհ է բռնկվել
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 13-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.43-ին: