Սերնդի ողբերգությունը՝ մեկ մարդու օրինակով. «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը ներկայացվել է նաև այլ փառատոնների
Culture«Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը մի ամբողջ սերնդի պատմությունն է: Սերունդ, որն ապրում է մի հասարակարգում, հետո հասկանում, որ ոչ ոքի պետք չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը: Կինոնկարն ընդգրկված է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում:
««Մոսկվիչ, իմ սեր»-ը բավական երկար նախագիծ է եղել: 2007 թվականի վերջից ենք սկսել աշխատանքները, իսկ 2008 թվականի դիմել ենք սցենարի զարգացման ծրագրերի, դրանից հետո ֆիլմը բուռն զարգացում ունեցավ և սկսվեց արտադրվել: Այն ավարտել ենք 2014 թվականին»,Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Արամ Շահբազյանը:
Նրա խոսքով՝ կինոնկարի վրա շատ գումար է ծախսվել: «Այս պահին դիմել ենք տարբեր փառատոնների: Ֆիլմը մասնակցել է մոսկովյան կինոփառատոնին, այն նաև Սախալինի կինոփառատոնին է մասնակցելու: Օգոստոսին գնալու եմ Սախալին»,-նշեց ռեժիսորը:
Նրա խոսքով՝ ֆիլմը ներկայացնում է 1996 թվականի իրականությունը:
«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Կինոնկարի նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, մեծմասը` Վարդենիսում: «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսը Ադրբեջանի Լենինավան գյուղիցգաղթած Համոն է: Նա իր կնոջ հետ ապրում է Հայաստանի փոքրիկ մի գյուղում: Նրանց ողջ կարողությունը միակ կովն է և միքանի հավը: Ամիսը մեկ անգամ Համոն գնում է շրջկենտրոն և ստանում Ռուսաստանում աշխատող որդու համեստ գումարը: Թվումէ, թե ծերունիները կյանքն այդպես միապաղաղ էր լինելու, եթե Համոն շրջկենտրոնում չլսեր փողոցում հավաքված տղամարդկանցխոսքն ու զրույցը: Ինչ-որ մեկն ասում է, որ հարևան գյուղում «Մոսկվիչ» ավտոմեքենա է վաճառվում: Համոն գնում է գյուղ ևտեսնում մեքենան: Մեքենայի տերը համաձայնվում է սպասել, մինչև Համոն կբերի 800 դոլարը: Երազանքը մինչև ծերությունպահած Համոյի համար մեքենայի գումարը ձեռք բերելը դառնում է կյանքի խնդիր: Ֆիլմն աշխարհի հեռավոր մի անկյունումապրող մի մարդու դրաման է: