Լիդուշիկը 16-ամյակը կրկնակի տոնի է վերածել
LifestyleBravo.am-ը գրում է.
Չխախտելով ավանդույթը` Լիդուշիկը 16-ամյակը նշել է երկրպագուների հետ:): Երեւանյան ժամանցի վայրերից մեկում նա հավաքել էր ընկերներին, հարազատներին ու «փոքրերի աշխարհի» բնակիչներին, ովքեր բարձր ծափահարություններով ողջունեցին իրենց սիրելի երգչուհուն, լսեցին նրա կատարումները, միմյանց հերթ չտալով` նվերներ հանձնեցին ու լուսանկարվեցին:
Հոբելյարն իր հերթին մի շարք անակնկալներ էր պատրաստել հյուրերի համար: Օրը կրկնակի տոն դարձնելով` նա ներկայացրել է իր թվով երկրորդ ձայնասկավառակը: «Իմ փոքրիկ Հայաստան» CD-ում ընդգրկված են նրա «Փոքրերի աշխարհ» ալբոմից հետո ստեղծված երգերն ու երկու երգի կարաոկե տարբերակ:

