Կաապոր հնդկացիական ցեղն ապրում է Բրազիլիայի Մարանյան նահանգում։ Ավելի քան 7 ք/կմ տարածքում գտնվում է 10 գյուղ։ Բնակչության մոտ 40%-ը խոսում է պորտուգալերեն։ Սակայն, քանի որ այդ ցեղի շատ երեխաներ խուլ են ծնվում, նրանք ստիպված են հաղորդակցվել ժեստերի լեզվով։ Հնդկացիական այս ցեղն ունի իր սեփական լեզուն՝ կաապորերենը, գրում է Лента-ն։
Վերջին շրջանում ցեղի գոյատևմանը վտանգ է սպառնում՝ ապօրինի անտառահատների պատճառով։ Բրազիլիայի իշխանություններն անտեսում են այդ խնդիրը, այդ պատճառով էլ հնդկացիները ստիպված են ինքնուրույն պայքարել նրանց դեմ։
Reuters գործակալության լուսանկարիչ Lunae Parracho-ն հետևել է կաապոր ցեղի բնակիչների կյանքին։